Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան

«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
45
Այսօր, 15:06

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ծրագրերի համակարգող Արբակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վանաձորի 200-ամյակին նվիրված գնումների ցանկում՝ հուշամեդալների, անձրևանոցների և այլ պարագաների կողքին, ներառված է նաև Վանաձորի հիմնի ստեղծումը։
Բայց արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես հերթական ապրանք կամ ծառայություն։
Հիմնը քաղաքի խորհրդանիշ է։ Այն պետք է ներկայացնի Վանաձորի պատմությունը, արժեքներն ու ինքնությունը։ Դա այն խորհրդանիշներից է, որը պետք է մնա քաղաքին նաև 200-ամյակից հետո երկարաժամկետ ապագայում։
Այդ պատճառով քաղաքի հիմնի ստեղծումը պետք է լինի առանձնացված գործընթաց՝ հստակ չափանիշներով, մասնագետների ներգրավմամբ և հանրային քննարկմամբ։
Գործընթացը պետք է համապատասխանի դրա կարևորությանը»։

Աղբյուրը`   Արբակ Սարգսյան