Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին». Արթուր Դանիելյան

«Քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին». Արթուր Դանիելյան
57
Այսօր, 21:30

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս TeamTelecom ու AzerTelecom գործարքը և դրան հետևած իշխանական քարոզչական արշավը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին:
Խնդիրն էդ մալուխը չի, ադրբեջանով եկող ցորենը չի, վառելիքը չի, այն փաստը չի, որ Ադրբեջանն ակնհայտ իր վերահսկողության տակ է վերցնում Հայաստանի բոլոր կենսական նշանակության ոլորտները: Սա անշուշտ տհաճ երևույթ է հանրության համար, բայց, ցավոք սրտի, դա չի, որ մարդկանց դրդել է վարչակազմին ինադ ընկնել: Իրական պատճառն այն է, որ թե վարչակազմը և թե իրենց ընդդիմադիր գործընկերները տարիներ շարունակ մարդկանց էշի տեղ են դնում:
Երբ որ դուք հելնում, ասում եք, որ, մեր մալուխներին ադրբեջանցիքին դոստուպ տալով, կախավածության մեջ եք գցում Նախիջևանը, մարդիկ զգում են, որ դուք իրանց էշի տեղ եք դնում: Որովհետև կախվածության մեջ դնելը նշանակում է գոնե տեսականորեն Նախիջևանի ինտերնետն անջատելու հնարավորություն: Մինչդեռ, նույնիսկ ամենավերջին նիկոլականը գիտի, որ նման դեպքում րոպեներ անց Ալիևը մեր էդ մալուխով կմտնի մեր Հ1-ի եթեր ու անձամբ էդ մալուխը կկոխի մեր լեգիտիմ ինքնիշխանի հետույքը:
Նենց որ էդ բոլոր հիմար թեզերն ընդամենը բերում են նրան, որ մարդիկ էլ ավելի են վիրավորվում այն փաստից, որ իրանց էշի տեղ են դնում»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան