«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Տելեկոմ Արմենիա» ընկերության և Ալիևների ընտանիքին պատկանող «Ազերտելեկոմ» ընկերության համագործակցության շուրջ կարելի է շատ երկար բանավիճել՝ գնահատականներ հնչեցնելով դրա տնտեսական նպատակահարմարության, հնարավոր օգուտների ու ռիսկերի վերաբերյալ։ Հավանաբար, համագործակցության գնացած սուբյեկտներն ունեն բազմաթիվ փաստարկներ՝ «տարբեր հաշվարկներ, նոր շուկաներ, ներդրումներ, ենթակառուցվածքային հնարավորություններ, բիզնես շահեր» և այլն։
Բայց նույնիսկ զրոյական ռիսկերով, ահռելի տնտեսական օգուտներով համագործակցությունը մի երկրի ընկերության հետ, որտեղ գերեվարված են մեր հայրենակիցները, անընդունելի է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ երկիրը, որի հետ միակողմանիորեն մտել ենք «խաղաղության» ժամանակաշրջան, շարունակում է ոչ միայն հակահայկական քաղաքականություն վարել, այլև պետական մակարդակով շրջանառել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող և տարածքային նկրտումներ պարունակող թեզեր։
Այս պայմաններում ցանկացած համագործակցություն՝ հատկապես ռազմավարական ենթակառուցվածքներին և կապի համակարգերին առնչվող, չի կարող գնահատվել միայն տնտեսական շահույթի չափանիշներով և լինել անվտանգ։
Իսկ իրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում։ Մնացածը փուչիկներ են, որ արդեն 8 տարի է՝ պայթում են մեր ազգի գլխին»։

«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
3821:42
«Աէրոֆլոտ»-ի նախկին գործադիր տնօրեն Միխայիլ Պոլուբոյարինովը կալանավորվել է
6021:41
«Քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին». Արթուր Դանիելյան
5121:30
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
6221:11
«Ադրբեջանն այսօր դասական քաղաքական մակաբույծի օրինակ է». Լիաննա Խաչատրյան
5220:36
Հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
5020:18
Ի՞նչ է կատարվում Կոնստանտինովկայում Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից հետո. The Telegraph
9619:53
Լեհաստանն առաջարկել է իր բանակը պատրաստել Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմի
10519:23