Չորեքշաբթի, 24 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան

«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան
41
Այսօր, 00:24

Օգտատեր Ալեքս Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կար ժամանակ, երբ ազգը համախմբված էր, հայրենասեր էր, հայրենատեր էր, արժեհամակարգ ուներ, ուս ուսի էինք, ձեռք ձեռքի բռնած էինք...
Իսկ այսօր սև ու սպիտակ ենք, իրար անիծող ու հայհոյող ենք, պապական հողերն ուրացող ենք, արժեհամակարգն անտեսող ենք, թուրքի հետ ախպերություն անող ենք, Ցեղասպանությունը կասկածի տակ դնող ենք, Արցախն ադրբեջանական համարող ենք, տղերքի թափած արյունն ուրացող ենք...
Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի։
Հ.Գ. Ես էլ եմ մասնակցել շուրջպարին։ Դա մի ուրիշ միջոցառում էր, մի ուրիշ էներգետիկա, մի ուրիշ ուժի զգացողություն էր... ոչ թե լափի ու հարբեցողության փառատոն»։

Աղբյուրը`   Ալեքս Թովմասյան