«Հայաստանը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի». Բայրամովը` Բոմբերգերին

«Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած մոտ չորս հազար ադրբեջանցիների ճակատագիրը մնում է անհայտ»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջան այցելած՝ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ հանդիպման ժամանակ։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը ընդգծել է, որ անհետ կորած անձանց հարցն Ադրբեջանի համար առաջնահերթ մարդասիրական հարց է։ Նախարարը հավելել է, որ նրանց ճակատագիրը որոշելու համար Հայաստանը պետք է տրամադրի ամբողջական տեղեկատվություն զանգվածային գերեզմանների վայրերի և ականապատման քարտեզների վերաբերյալ։ Բայրամովը և Բոմբերգերը ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի առանձնահատուկ կարևորությունը՝ նշելով «վստահության կառուցման և այս ոլորտում մարդասիրական հետևանքների հաղթահարման գործնական քայլերի կարևորությունը»։
Արտաքին գործերի նախարարը զեկուցել է, որ 44-օրյա պատերազմից հետո, չնայած մարտահրավերային անվտանգության իրավիճակին և ականապատման սպառնալիքին, Ադրբեջանը, իբրև թե «հավատարիմ մնալով իր մարդասիրական պարտավորություններին», իրականացրել է լայնածավալ որոնողական գործողություններ և մյուս կողմին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողի աճյուն: Հանդիպմանը տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի ազատագրված տարածքներում հայտնաբերված զանգվածային գերեզմանների և ընթացիկ արտաշիրիմման ու նույնականացման աշխատանքների վերաբերյալ:

«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
5712:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
13711:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան
6311:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
7011:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
7510:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
8109:06
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
6808:36