«Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը՝ վկա»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է, ինչից պարզ է դառնում, որ վերջինիս անցումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի ուղղությամբ:
Մինչև գործող իշխանության տարբեր օդիոզ ու էկզոտիկ դեմքեր խոսում են առաջնագծում դեռ 90-ականներից որոշակի դեր կատարած «կանսեռվի բանկաներից» և իրենց ստեղծած «ամրոցներ-բունկեռներներից», ըստ իրենց բնութագրմամբ՝ սովորական դասալիք ադրբեջանցին, ով որևէ հատուկ պատրաստություն չի ստացել, սպեցնազում չի ծառայել, հանգիստ շրջանցել է առաջին գիծը, հետո՝ «ամրոցները», հետո՝ 2-րդ և 3-րդ գծերը, տեսադիտարկման համակարգերը, առաջնագծի շարժը ու մտել Շաքի բնակավայր, ահաբեկել և կյանքի համար սպառնալիք ստեղծել քաղաքացիական անձանց, անչափահասների համար:
Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում ու մեծ-մեծ խոսում բանակում իրականացված «բարեփոխումներից»:
Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված, որը բոլոր ստուգատեսները տապալել է․ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը՝ վկա»:

«Գոռում են ինքնիշխանության մասին, սակայն Հայաստանը սարքում են ադրբեջանաթուրքական վիալյեթ»․ Ոսկան Սարգսյան
2309:54
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին․ «Ժողովուրդ»
3509:36
«Անհետ կորած անձանց ճակատագիրը» խորագրով համաժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4409:30
Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց․ «Հրապարակ»
5409:24
Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում են ունեցել (տեսանյութ)
9109:19
«Խաղաղությունն անհրաժեշտություն է, որի առաջին նախապայմանն ազգային օրակարգի շուրջ համախմբումն է»․ Արտակ Զաքարյան
6009:00
«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
11603:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
11902:06