«Ո՞ւմ են ուղղված Փաշինյան Նիկոլի «հեղափոխություն անելու» կոչերը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարո՞ղ էին արդյոք Տրոցկին, Կամենևը, Զինովևը կամ Բուխարինը Ստալինի իշխանության օրոք հեղափոխություն իրականացնել: Չէին կարող: Ավելին՝ Ստալինի օրոք հեղափոխություն չէր կարող կազմապերպել և իրականացնել անգամ Լենինը: Ինչո՞ւ: Որովհետև նրանք չեզոքացված էին՝ կալանավորված էին, փախուստի մեջ էին, ֆիզիկապես ոչնչացված կամ միայնացված և մեկուսացված էին: Եվ եթե Ստալինը վերջիններիս հեղափոխություն անելու կոչ աներ, ապա «սատկած հավի ծիծաղը» կգար:
Վերջերս Փաշինյան Նիկոլն «հեղափոխություն անելու» անհասցե կոչեր է հնչեցնում: Ո՞ւմ են դրանք ուղղված: Քոչարյան Ռոբերտի՞ն, Կարապետյան Սամվելի՞ն, Ծառուկյան Գագիկի՞ն, Սարգսյան Սերժի՞ն, Տեր-Պետրոսյան Լևոնի՞ն, վերջիններիս թիմակիցների՞ն: Նախ՝ նրանք կալանավորված, չեզոքացված, միայնացված և մեկուսացված են: Բացի դրանից՝ բացառությամբ Տեր-Պետրոսյան Լևոնի, վերջիններս հեղափոխություն կազմակերպելու և իրականացնելու ընդունակություն և խարիզմա չունեն:
Հարցը կարելի է ձևակերպել այլ կերպ. արդյո՞ք գտնվելով բանտում նույն Փաշինյան Նիկոլը կարող էր հեղափոխություն իրականացնել: Աներկբա՝ չէր կարող: Եթե կարողանար, ապա ժամանակին հաստատ կիրականացներ: Այդ դեպքում, ո՞ւմ են ուղղված «հեղափոխություն անելու» Փաշինյան Նիկոլի կոչերը:
Այս իմաստով, կա մի քանի վարկած: Նախ՝ մեծ է հավանականությունը, որ Փաշինյան Նիկոլը սկսել է արհամարհական և ծաղրական վերաբերմունք ցուցաբերել պայմանական ընդդիմադիրների նկատմամբ: Եթե այդպես է, ապա շնորհավորում եմ, քանզի Հայաստանը սկսել է «համտեսել» տոտալիտարիզմի առաջին բերքի պտուղները:
Մյուս կողմից՝ վերջերս Փաշինյան Նիկոլն անընդհատ խոսում է նոր ընդդիմության ստեղծման անհրաժեշռության մասին: Ավելին՝ եկեք հիշենք վերջին ժամանակաշրջանում Գրիգորյան Արմենի, Հակոբյան Աննայի և ՔՊ-ամերձ ուժերի գործունեությունը: Առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ «նոր ընդդիմության» ստեղծման գործընթացն ընթանում է մեծ թափով: Իսկ, միգուցե «հեղափոխություն անելու» Փաշինյան Նիկոլի կոչերն ուղղված են «նոր ընդդիմությանը» կամ վերջինիս հովանավորների՞ն:
Ի դեպ, հաշվի առնելով Փաշինյան Նիկոլի անձնական հատկանիշները, մեծ է հավանականությունը, որ երկու վարկածներն էլ ողջամիտ են:

«Գոռում են ինքնիշխանության մասին, սակայն Հայաստանը սարքում են ադրբեջանաթուրքական վիալյեթ»․ Ոսկան Սարգսյան
2309:54
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին․ «Ժողովուրդ»
3509:36
«Անհետ կորած անձանց ճակատագիրը» խորագրով համաժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4409:30
Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց․ «Հրապարակ»
5409:24
Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում են ունեցել (տեսանյութ)
9109:19
«Խաղաղությունն անհրաժեշտություն է, որի առաջին նախապայմանն ազգային օրակարգի շուրջ համախմբումն է»․ Արտակ Զաքարյան
6009:00
«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
11603:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
11902:06