«Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է երկրի բնակիչներին, որ ռուսական զորքերը կարող են հինգշաբթի գիշերը ևս մեկ զանգվածային հարձակում սկսել։ Նա ասել է, որ այս տեղեկատվությունն ստացել է ուկրաինական հետախուզությունից։
«Այսօր ես խնդրում եմ մեր ժողովրդին Ուկրաինայում հատկապես զգույշ լինել՝ պաշտպանել իրենց, իրենց ընտանիքներին, իրենց երեխաներին, ապաստան գտնել և լսել օդային հարձակման ազդանշանները։ Մենք գիտենք, որ Պուտինը որոշ ժամանակ է՝ պատրաստվում է զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա։ Այսօր երեկոյան հենց այդպիսի սպառնալիք է», - գրել է նա սոցիալական ցանցերում։
«Ռուսաստանի ղեկավարը կտրականապես հրաժարվում է դադարեցնել պատերազմը։ Եվ չնայած մենք արդեն բոլոր հնարավոր պաշտոնական և ոչ պաշտոնական ուղիներով՝ իրեն մոտ մարդկանց միջոցով, նրան փոխանցել ենք, որ պատերազմը կարող է և պետք է ավարտվի, և որ մենք՝ Ուկրաինայում, պատրաստ ենք հանդիպումների, իմաստալից բանակցությունների, նա տեսնում է միայն հետագա ագրեսիա Ուկրաինայի, մյուս հարևանների և ամբողջ Եվրոպայի դեմ», - հավելել է Զելենսկին։

«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
4703:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
10000:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
93Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
125Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
115Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
137Երեկ, 16:36
«Ոտս լավը չէր, էս մարդը 12 հազար կրվավ»․ Նիկոլ Փաշինյան
123Երեկ, 16:24
«Ձեռք չտաք ինձ». քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
121Երեկ, 16:18