Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի»․ Արթուր Խաչիկյան

«Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի»․ Արթուր Խաչիկյան
41
Այսօր, 15:06

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լայեն»
Այսպիսով, մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ բառացիորեն ամեն ինչի։ Հայաստանի համար գումարներ գտնվում են հենց այն ժամանակ, երբ պետք է վնաս հասցնել Մոսկվային։ Եվ հայկական ապրանքների համար եվրոպական շուկան պատրաստ են բացել միայն այն դեպքում, երբ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի շուկայից։
Հետաքրքիր տնտեսական ինտեգրում է ստացվում. այն բացառապես քաղաքական մանիպուլյացիայի և քաղաքական շահերի առաջմղման գործիք է։ Դե ինչ, եթե դա չի լինելու այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ ի վերջո սահմանափակումներ մտցվեցին ուկրաինական արտահանման նկատմամբ, թող փորձեն։ Տեսնենք, թե դա որքան կտևի, ինչպիսին կլինեն հայկական ապրանքների գները Եվրոպայում, ինչպես կընթանա սերտիֆիկացման գործընթացը և այդպես շարունակ։
Իսկ հետո առաջարկում եմ ամեն անգամ, երբ մեզ գումար կամ Բրյուսելի ուշադրությունը պետք լինի, վազել Մոսկվա և ձևացնել, թե ուզում ենք հետ վերադառնալ։ Միայն այդ ժամանակ եվրոպացի հյուրերը նորից կսկսեն գալ մեզ մոտ և մեծ գումարներ տալ։ Շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Հենց սա էլ ես անվանում էի տնտեսության վերածում քաղաքական զենքի՝ weaponization of economics»։

Աղբյուրը`   Արթուր Խաչիկյան