«Աչք են փակում ավտորիտարիզմի վրա, միայն թե ՀՀ-ին ՌԴ-ի դեմ իրենց պայքարի մաս դարձնեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջիկա 20-30 տարում Հայաստանը Եվրոմիության անդամ չի դառնալու, ԵՄ մուտքի վիզաների ազատականացում ՀՀ քաղաքացիների համար չի արվել, հայտնի չէ, թե երբ կարվի։ Նախկինի համեմատ Շենգեն վիզա ստանալն ավելի է բարդացել, միջնորդ կազմակերպությունները, վիզայի համար փաստաթղթեր սարքողները մեծ փողեր են աշխատում։ Հայաստանում ժողովրդավարություն չկա, կա մեկ անձի ավտորիտար ռեժիմ, այդ անձն է որոշում՝ ում կալանավորել, ում ինչքան դատապարտել։ Եվրոպական գործիչները աչք են փակում այդ ավտորիտարիզմի վրա, միայն թե Հայաստանին Ռուսաստանի դեմ իրենց պայքարի մաս դարձնեն։ Եվրոմիության տված 52 միլիոն եվրոն չնչին գումար է Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծվող գյումթերքների արգելքից կրած հսկայական վնասների համեմատ։ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իր աթոռը պահելու համար փոխլրացնող քաղաքականություն է վարել, նստել 2 աթոռի վրա, սակայն այդ աթոռներն այնքան են իրարից հեռացել, որ նա այլևս չի կարող 2-ին էլ նստել։ Ռուսաստանի նախագահ Պուտինն այս առթիվ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։ Մոսկվան Նիկոլ Փաշինյանի արցունքներին չի հավատում»։

«Ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները․ Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում»․ Արթուր Խաչատրյան (լուսանկար)
2014:54
Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
2914:48
«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան
4714:18
Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
5113:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
5213:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
7713:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
4913:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
9213:12