«Ընդդիմությունը սպասում է պտղի հասունացմանը». Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա շատերն են ընդդիմությանը քննադատում.
- Ինչո՞ւ են վերցնում մանդատները, ինչո՞ւ միտինգներ, ցույցեր չեն կազմակերպում աղաղակող ընտրակեղծիքների դեմ, նրանք ևս մանդատակեր են, և այլն, և այլն...
Տարակուսած է նաև իշխանությունը, եթե ընտրակեղծիքներ եղել են, բա ինչո՞ւ բողոքի ակցիաներ չեն անում, ինչո՞ւ փողոցները չեն հեղեղում մարդկանցով, ինչո՞ւ չեն փորձում հեղափոխություն անել...
Իհարկե նրանք ունեն իրենց պատճառաբանությունը, ըստ որի իբր թե ընդդիմությունը մտավախություն ունի, որ մարդիկ փողոց չեն ելնի։
Մոլորեցում..
Այս ամենի պատասխանը փորձեմ տալ ինքս՝ սեփական դատողությամբ և սեփական խելքով։ Ընդդիմությունը խելամիտ է քան կարծում են։ Ամեն ինչ հաշվարկված է։ Պիտի պահպանել լիցքը, չպիտի թույլ տալ, որպեսզի իշխանությունները բռնի հարվածով լիցքաթափեն, ջախջախեն, խորտակեն մարդկանց մեջ օրավուր կուտակվող դժգոհության պատնեշը։ Պարզապես ընդդիմությունը փոխել է իր մարտավարությունը։
Ընդդիմությունը սպասման մեջ է, այնպես ինչպես պտուղը սաղմի մեջ։ Ընդդիմությունը սպասում է պտղի հասունացմանը։ Պիտի խնայել ուժերը...
Հենց դա է տագնապ բերում իշխանություններին։
Ռուսաստանը չի շնորհավորում նիկոլի գահակալությունը։ Ռուսաստանը սկսել է կիրառել տնտեսական սանկցիաներ, որը թանկ է նստելու Հայաստանի երերուն տնտեսության վրա։ Հատկապես կործանարար է լինելու հարվածը երկրի վառելիքաէներգիկ հատվածի վրա։ Մի քանի անգամ կթանկանա գազի գինը, հոսանքի գինը, ապրանքների գները, խիստ կպակասի տրանսվերների հոսքը հյուսիսից, հնարավոր է և վիզային համակագի գործարկում Ռուսաստանի հետ։
Եվրոպան զորու չէ հատուցել Հայաստանին վերահաս միլիարդավոր դոլարների վնասը։
Հայաստանը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ։
Եվ ոտքի կկանգնեն բոլորը, ոտքի կկանգնի հենց նիկոլին ընտրողը...
Եվ ընդդիմությունը կհայտնվի սպիտակ ձիու վրա...
Դա տեղի կունենա գարնանը...
Երբ ընդդիմությունը կհայտարարի իր միակ, հաղթական, հանրահավաքի մասին...»:

«Ինչո՞ւ պետք է երեխաները տուժեն խնդիրները լուծելու ձեր անկարողության պատճառով»․ Կարեն Հեքիմյան
2921:30
«Ադրբեջանի և Թուրքիայի հետ կշարունակվի համագործակցությունը, մոտ ապագայում կտեսնենք արդյունքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4521:00
«Վստահ եմ՝ Արմենը չի հեռացել մեկընդմիշտ, կվերադառնա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5420:54
«Հանդիպման եմ հրավիրում Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
6020:06
««Թևանյանը պահանջում է բաց դատավարություն, որ հասարակությունը տեղեկանա՝ ինչ գործեր են կարվում ժողկոնցլագերում»․ Դերենիկ Մալխասյան
6519:18
«Հարց ունեմ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չպետք է համընդհանուր սկզբունքները վերաբերեն արցախահայերին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7519:12
«ԵՄ ինտեգրումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
6218:48
«Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը թրոլլինգի համար լավագույն վայրը չէ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7718:18