Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
35
Այսօր, 03:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալին հայտարարել է, թե Ռուսաստանն ու Իրանն ըստ էության ամբողջացրել են Աստարա–Ռեշտ երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը և պլանավորում են այն ստորագրել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Թե ինչ մակարդակի պաշտոնյաների մասին է խոսքը, դեսպանը չի նշել։ Իսկ առհասարակ խոսքն, իհարկե, ոչ թե պարզապես երկկողմ, այլ աշխարհաքաղաքական նշանակության նախագծի մասին է, քանի որ Աստարա–Ռեշտ երկաթուղին այն կապն է կամ այն օղակը, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում՝ հյուսիսային ջրերից մինչև Պարսից ծոց բեռնափոխադրումների իրականացման համար։

Ներկայում երկաթուղին հասնում է մինչև իրանական Աստարա, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։

Այս նախագծի իրականացումով է նաև պայմանավորված այն՝ այսպես ասած զգուշավորությունը, որ դրսևորում է Մոսկվան Ադրբեջանի հանդեպ ներկայումս»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան