«Ես արդեն ամաչում եմ, որ սպա եմ, իսկ դուք չե՞ք ամաչում, որ սպա եք». Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արա՛, ես արդեն ամաչում եմ, որ սպա եմ, իսկ դուք չե՞ք ամաչում, որ սպա եք։
ՊՆ ղեկավար, ԳՇ պետ՝ մինչև ե՞րբ եք նստելու ձեր հարմարավետ աթոռներին ու հեռվից հետևելու բանակի այս խայտառակ վիճակին։ Բանակը ձեր աշխատասենյակների հաշվետվությունները չեն, բանակը առաջնագիծն է, զինվորն է, սպան է և ամեն օր վտանգի տակ կանգնած մարդը։
ՊՆ-ի շենքում եթե իսկապես այսքան «ձրիակեր» կա, որոնք բանակի համար որևէ իրական գործ չեն անում, ուղարկեք նրանց այնտեղ, որտեղ այսօր ամենաշատն է պետք սպայի ներկայությունը՝ դիրքեր։ Թող հասկանան՝ ինչ է նշանակում բանակ, ծառայություն և պատասխանատվություն։
Ինչքա՞ն պիտի շարունակվի այս բարդակը։ Երկիրը կարող է բանակ ունենալ, բայց դրա համար պետք է վերջ տալ անպատասխանատվությանը, պաշտոնյաների հարմարավետությանը և ձևական աշխատանքին։
Երկու-երեք ամսում հնարավոր է լրջորեն կարգի բերել բանակի կառավարման ու ծառայության բազմաթիվ խնդիրներ, եթե գործի անցնեն իրական մասնագետները, վերացվի ավելորդ բյուրոկրատիան, և բանակում մնան նրանք, ովքեր իրականում ծառայում են, ոչ թե պաշտոն են զբաղեցնում։
Սպան կոչում չէ՝ դա պատիվ է, պատասխանատվություն և պարտականություն։ Եթե այդ պարտականությունը չեք կատարում, գոնե մի՛ ձևացրեք, թե ամեն ինչ կարգին է։
Բանակը խաղալիք չէ։ Զինվորի կյանքը ձեր սխալների գինը չպետք է դառնա»։

«Ես արդեն ամաչում եմ, որ սպա եմ, իսկ դուք չե՞ք ամաչում, որ սպա եք». Միհրան Մախսուդյան
1705:24
«Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է»». Կարեն Հեքիմյան
5504:24
«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
6203:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
7002:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
8101:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7601:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
20001:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
20100:04