«Արդյոք 21-րդ դարում ատոմային զենքը վաղուց անախրոնիզմ չէ»․ Վլադիմիր Հովհաննիսյան

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Հովհաննիսյանի գրառումը․ «Ում ա պետք ատոմային զենք ունենալը, եթե այսօր ատոմային զենք ունեցող պետության տնտեսությունը զենքով կոլապսի են ենթարկում, ամեն օր իր տարածքում օբյեկտներ են պայթացնում, պետության մայրաքաղաքի վրայով դրոններ են թռչում, պետության մի ամբողջ մարզ մտնում ու 2 օրում գրավում են․․․ շարքը կարող եք ինքներդ էլ շարունակել։
Ի՞նչ ա, ի վերջո, ատոմային զենքը, ի՞նչի համար ա ու ի՞նչ դեր ու նշանակություն ունի, երբ աչքներիս առաջ ատոմային գերտերությունը էսօր գետնին տապալված ծանրամարմին հրեշ ա հիշացնում, որը ոչ մի կերպ չի կարողանում ոտքի կանգնել։ Ատոմային զենքն այսօր որևէ զսպող դեր չի կատարում Ուկրաինայի հանդեպ, որն ամբողջությամբ մտել ա տոտալ պատերազմի տրամաբանության մեջ, գտել ա Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը ու խոցում ա։
Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ էս ամեն ինչը պատմության մեջ առաջին անգամ ա որևէ ատոմային պետության հետ կատարվում, ուղղակի հիշացնեմ, որ նման բան 20–րդ դարում էլի ա եղել, ԱՄՆ–ն պարտվել ա Վիետնամի պատերազմում։ Իհարկե, իրավիճակը, ժամանակները, պատերազմի տարածքը բոլովոին այլ էին, բայց էությունը նույնն էր․ կար կատաղի դիմադրություն, իսկ վիետկոնգցիներին օգնում էր Սովետը։
Եղել ա նաև ատոմային Չինաստանի պարտություն Վիետնամից․ համեմատաբար քիչ հայտնի, բայց էլի 20-րդ դարի պատմության ամենազիլ էջերից։
Բոլոր այս դեպքերը ինձ մոտ մի հարց են առաջացնում․ ինչի՞ համար ա ի վերջո ատոմային զենքը ու արդյո՞ք 21-րդ դարում այն վաղուց անախրոնիզմ չի»։

«Իրանը, հնարավոր է, օգտագործել է Strava ֆիթնես հավելվածի տվյալները՝ ամերիկացի զինվորներին հետևելու և հարվածների թիրախներ ընտրելու համար». #SkyNews
26614:03
«Մասկը պատրաստ է առնվազն հարյուր միլիոն դոլար ծախսել ընտրողների մասնակցության վրա». #WSJ
31012:34
«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
18210:12
«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան
24303:06
«ԲՏԱ նախարարությունը չպետք է զբաղվի տեխնոլոգիաների դրսևորումների մասին խոսելով»․ Հայկ Գրիգորյան
22101:06
«Քաղաքական նիհիլիզմը ՀՀ-ի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»․ Արման Աբովյան
20900:18
«Ակնկալել, որ Մոսկվան լուրջ է ընդունելու Ալիևի դեմը չոքածին, առնվազն միամտություն է»․ Արգիշտի Կիվիրյան
22600:12
«Նիկոլի ցանկացած սուտը «ոչ ասունների» ուղեղի համար է»․ Վոլոդյա Հովհաննիսյան
168Երեկ, 23:54