ԱՄԷ-ն կկառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող երկու տերմինալ

Էմիրաթական նավահանգստային օպերատոր DP World-ը համաձայնել է կառուցել երկու նոր խորջրյա տերմինալ ԱՄԷ-ի արևելյան ափին։ Ընկերության հայտարարության համաձայն՝ սա կապահովի համաշխարհային առևտրի ուղիղ երթուղիներ՝ առանց նավերի կողմից Հորմուզի նեղուցով տարանցման անհրաժեշտության։
Ընկերությունը նախնական 50-ամյա կոնցեսիոն պայմանագիր է ստորագրել Ֆուջեյրայի նավահանգստային վարչության հետ։ Նախագիծը ներառում է Ալ Ռուգայլաթում կոնտեյներային և բազմաֆունկցիոնալ տերմինալի, ինչպես նաև Դիբբայում ընդհանուր բեռների տերմինալի կառուցում։ Շինարարությունը, ենթադրաբար, կտևի մինչև 30 ամիս և կիրականացվի մի քանի փուլով։ Նոր կառույցները կմիացվեն Ջեբել Ալի նավահանգստին և Ջաֆզա ազատ գոտուն՝ ներքին լոգիստիկ ցանցի միջոցով։
«Ֆուջեյրան լրացնում է այն, ինչ Ջեբել Ալիի արդեն իսկ ապահովում է՝ միասնական, գլոբալ, ինտեգրված հարթակ ապրանքների տեղափոխման համար համաշխարհային մատակարարման շղթաներով, ինչպես նաև ԱՄԷ-ի ներսում և դրսում»։ «Քանի որ Ջեբել Ալիի նավահանգիստը գործում է բարձր հզորությամբ, այս նախագիծը ապահովում է լրացուցիչ հզորություն՝ երկարաժամկետ աճը աջակցելու համար», - ասել է DP World-ի գործադիր տնօրեն Յուվրաջ Նարայանը։
Բեռնատարների սեփականատերերի համար, նրա խոսքով, սա նշանակում է «ավելի մեծ ճկունություն, ավելի մեծ ընտրություն և մատակարարման շղթայի դիմադրողականության բարձրացում»։
Տարողունակությունը ընդլայնելու որոշումը կայացվել է Հորմուզի նեղուցում Իրանի շուրջ սրվող հակամարտության պատճառով նավագնացության սահմանափակումների ֆոնին։ Ջեբել Ալիի գլխավոր նավահանգստով կոնտեյներային երթևեկությունը կրճատվել է, ինչը ԱՄԷ-ի և Պարսից ծոցի այլ երկրների լոգիստիկ ընկերություններին ստիպել է անցնել այլընտրանքային երթուղիների, այդ թվում՝ ճանապարհային և երկաթուղային ցանցերի։ Մասնավորապես, հուլիսին DP World-ը ձեռք է բերել 700 բեռնատար՝ տարածաշրջանում իր ճանապարհային բեռնափոխադրումների ծառայությունները ընդլայնելու համար։ Օպերատորը գնահատում է, որ սա հնարավորություն կտա ամսական մինչև 35,000 լրացուցիչ ուղևորություն կատարել՝ ներքին և միջսահմանային բեռնափոխադրումներին աջակցելու համար։ Ընկերության նավատորմն այժմ օրական կատարում է մոտ 3,000 ուղևորություն։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01