Իրանն զգուշացնում է Լոնդոնին ԱՄՆ-ին ռազմաօդային բազաներ տրամադրելու որոշման հետևանքների մասին

Թեհրանն զգուշացնում է Լոնդոնին ԱՄՆ-ի ինքնաթիռներին Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար բազաներ տրամադրելու իր որոշման հետևանքների մասին, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Երեքշաբթի օրը Bloomberg-ը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը թույլատրել է ԱՄՆ-ին շարունակել օգտագործել բրիտանական ավիաբազաներն Իրանի դեմ, այսպես կոչված, «պաշտպանական» հարվածների համար։ «Իրանը վճռական է պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային շահերն ու անվտանգությունն ագրեսիայի դեմ, և ցանկացած կողմ, որը որևէ կերպ կմիանա Իրանի դեմ ռազմական ագրեսիային, պատասխանատու կլինի իր որոշման հետևանքների համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մեծ Բրիտանիայի որոշումը՝ իր բազաները տրամադրել ամերիկյան ինքնաթիռներին՝ պնդելով, որ դա խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել է, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ կնքված հրադադարը այլևս ուժի մեջ չէ։ Հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ սա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանի զինված ուժերը պատասխանեցին՝ հարվածելով Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան բազաներին։ Թեհրանը նաև մեղադրեց Վաշինգթոնին հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։

«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4411:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
13910:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
6809:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
7707:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
21900:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
21200:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
142Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
133Երեկ, 22:24