«Դեբեդի վարարումներից ՀՀ տարածքն ավելի է փոքրանում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեբեդը 60 մետրով խորացել է Հայաստանի տարածք, վարարումներից ՀՀ տարածքն ամեն տարի ավելի է փոքրանում․
Տարիներ առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը ցույց տալով քարտեզն՝ ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը Նոյեմբերյան համայնքի տարածքում մոտ 60 մետր խորացել է հայկական ափում: Համապատասխան չափով Հայաստանի տարածքը փոքրացել է: Վաղուց Դեբեդի աջ՝ հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիներն իրենց ափը ամրացնում են խոշոր քարաբեկորներով, ափի մոտ՝ ավելի մանր քարերով(լուսանկարում)։ Հորդ աձրեւներից գոյացած սելավներից գետը վարարում է, ափն ավերելով,քշում-տանում է հողի մեծ զանգված: Հայաստանի տարածքը փոքրացել է նաեւ Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղում, ու 50 հեկտար հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Դեղձավանցիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել: Նման իրավիճակը գոյություն ունի 2007 թվականից: Փշալարից այն կողմ գտնվող տարածքները Դեղձավանի ամենաբերրի հողերն են: Ընդհանուր առմամբ այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի։

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
3122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
6021:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10621:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
15921:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8220:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
15420:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
17319:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12718:36