Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 220,000-ի

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների պատճառով տարհանված բնակիչների թիվը հասել է 220,000-ի, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Ժիրոնդ դեպարտամենտի պրեֆեկտուրային։
Նախագահության տվյալներով՝ իշխանությունները գիշերը տարհանել են Արկաշոնի ծովածոցի հարավ-արևելքում և Բորդոյի մետրոպոլիտեն տարածքի մոտակայքում գտնվող ևս մի քանի համայնքների բնակիչների։ Դրանց թվում են Մարշպրիմ, Լե Բարպ, Բիգանոս, Միո և Սեստաս համայնքները։ Նախորդ օրը Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հայտնել էր, որ տարհանվածների թիվը գերազանցել է 140,000-ը։ Տարհանման նոր միջոցառումների շնորհիվ այս թիվը հասել է 220,000-ի։
Անտառային հրդեհները շարունակում են տարածվել երկրի հարավ-արևմուտքում՝ աննորմալ ջերմային ալիքների պատճառով։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ այս ամառ երկրում մոլեգնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ անտառային հրդեհները:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01