«Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ, այսօր և հավանաբար նաև մոտակա օրերին հանրային քննարկման կենտրոնում է հայտնվել ՀՀ վարչապետ Փաշինյանի զանգը ՌԴ նախագահ Պուտինին: Որպես կանոն՝ այս զանգը համեմատում են մի քանի օր առաջ ԵՄ առաջատար լիդերներ Մակրոնի և Մերցի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների հետ: Ինչ կարող եմ ասել: Թերևս ներկայացնեմ մի քանի թեզեր, որոնք կարող են օգտակար լինել քննարկումն առարկայական դարձնելու համար: Առաջին-թերևս ամենակարևորը՝ Մակրոնի և Մերցի հետ հեռախոսազրույցները և ընդհանրապես արևմտյան կողմի հետ բարձր մակարդակի շփումներն ու բանակցությունները վերաբերվում են ամբողջությամբ Հայաստանի ապագային, հայ-ադրբեջանական խաղաղությանը և եվրոպական ինտեգրացիայի լուսավոր և առաջադիմական տեսլականին: Պուտինի հետ հեռախոսազրույցը և ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացումները վերաբերվում են բացառապես ներկային՝ և՛ տնտեսական, և՛ ռազմա-քաղաքական ոլորտներում: Մի դեպքում խոսվում է լուսավոր ապագայի, մյուս դեպքում՝ առևտրատնտեսական սահմանափակումների մասին, որոնք ընդլայնվում են օրերի և ժամերի ընթացքում:
Երկրորդ՝ Կրեմլից հնչող հանրաքվեի պահանջը պատահական չէ: Սա չի նշանակում ճակատագրական որոշումներից առաջ ժողովրդավարություն: Կրեմլում հաստատ գիտեն, որ համապետական ընտրություններում պարտված, բայց իր կապերն ու ազդեցության լծակները պահպանած ռուսամետ ընդդիմությունը կարող է անակնկալներ մատուցել և համախմբել ռուսական սահմանափակումներից նյութական կորուստներ կրած քաղաքացիներին:
Երրորդ՝ Երևանի Դիվերսիֆիկացիային և բալանսավորմանը արտաքին քաղաքական և տնտեսական ոլորտներում միանշանակ Մոսկվայում ասում են ոչ, դա անընդունելի է ռուսական ներկա կառավարողների համար, որովհետև Ռուսաստանը պատերազմի մեջ է այն կենտրոնների հետ, որոնց հետ ընտեգրման ուղի է ընտրել Հայաստանի ներկա իշխանությունը: Տրամաբանությունը հետևյալ պարզ հարցադրումն է՝ հնարավո՞ր է արդյոք անդամակցել ռուսակենտրոն ԵԱՏՄ-ին և մյուս կառույցներին և սկսել ինտեգրումը Ռուսաստանի հետ փաստացի պատերազմող ԵՄ-ին և ԱՄՆ-ին:
Չորրորդ՝ ծաղկի, ձկնեղենի և կաթնամթերքի սահմանափակումներն առաջին ծիծեռնակներն են և Կրեմլից հնչող վերջնական կողմնորոշման ուղերձը ցույց է տալիս, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդգրկելով էներգետիկ և տրանսպորտային/լոգիստիկ ոլորտները: Ռուսական կողմը վստահ է, որ արևմտյան կառույցները այս գործում Հայաստանին օգնելու հնարավորություններ չունեն: Հինգերորդ՝ Հայաստանում որոշումներ ընդունող կենտրոնների համար մատուցվում են այլ զարգացումների հեռանկարներ, որոնք հնարավոր է տարածվեն ՌԴ-ից եկող տրանսֆերների և ռուսահայ համայնքի վրա»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
58613.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97012.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36612.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32012.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33811.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41110.10.2026, 13:12