«10 հազար դոլար աշխատավարձ՝ մեկ ամսում»․ Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի հետքերով

«Ազատություն»-ը հայտնում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։
Բարձր աշխատավարձ՝ գոյություն չունեցող բանաձևի հիման վրա
Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաև մանրամասնել՝ ինչպես է գոյացել «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, որն ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի գերազանցում է 3.6 միլիոն դրամը։ Այդ աշխատավարձը սահմանում է ընկերության բաժնետերը, այսինքն՝ Կառավարությունն ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Ի՞նչ բանաձևով է ձևավորվում «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, «Ազատություն»-ը հետաքրքրվել էր նախարարությունից, որտեղից ի պատասխան հայտնել են՝ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև առկա չէ», չկան չափորոշիչներ ու առանձին սկզբունքներ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրաժարվել է նաև տրամադրել «Հայփոստ»-ի բաժնետերերի ժողովում ընդունված որոշումների արձանագրությունները՝ համարելով առևտրային գաղտնիք։ Նախարարությունից մերժել են նաև տեղեկություններ տրամադրել վերջին 6 տարվա կտրվածքով «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձի, դրա դինամիկայի վերաբերյալ։
«Հայփոստ»-ի տնօրենի տեղակալներն են Արման Աբրահամյանն ու Արտակ Ղուլյանը։ Վերջիններիս վարձատրության մասին տեղեկությունները ևս անհասանելի են։ Այնուհանդերձ, ընկերության 2025-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ ընկերության հիմնական ղեկավար անձնակազմի գծով աշխատավարձային ֆոնդը 2025-ին աճել է ավելի քան 28 տոկոսով՝ 176.7 միլիոնից հասնելով 227.2 միլիոն դրամի։
Աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ հասույթը նվազել է, վարկերը՝ աճել
Փոստային օպերատորի 2025-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ ընկերության հասույթը մոտ 7 տոկոսով նվազել է՝ 9.8 միլիարդից հասնելով 9.1 միլիարդ դրամի։ Ընդ որում, այդ նվազումը տեղի է ունեցել փոստային առաքման ծառայությունների, կենսաթոշակի ու նպաստների վճարման միջնորդավճարների, ապրանքների վաճառքի ուղղություններով։ Նվազել է նաև «Հայփոստ»-ի համախառն շահույթը՝ 1 միլիարդ 475 միլիոնից հասնելով 1 միլիարդ 27 միլիոն դրամի, ինչպես նաև՝ վճարած հարկերը։ Ընկերությունը 2025-ին բյուջե էր վճարել 3.4 միլիարդ դրամի հարկ՝ 2024-ին վճարածից ավելի քան 300 միլիոնով քիչ։
Սրան զուգահեռ՝ բազմակի ավելացել են պետական ընկերության վարկային պարտավորությունները»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Ծանոթացանք հասուն տարիքում (շնորհակալություն ՔՊԿ-ին)»․ Հովիկ Աղազարյան
014:12
Իսպանիան նոր արգելապատնեշներ է տեղադրում Սեուտայում
714:10
«Գոհ լինենք, որ շորտիկ-մայկով չի գնացել քննարկման»․ Արամ Գևորգյան
2814:00
«Սիրո՞ւմ ես պետությունդ՝ մոռացիր գուլպաներդ»․ Հակոբ Բադալյան
5513:30
«Ու այս որակին քվե տվեց ՀՀ քաղաքացին»․ Արմենուհի Վարդանյան (տեսանյութ)
6013:18
«Հաջորդ շաբաթ ազգովի ամոթից գետինն ենք մտնելու»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7612:24
«Այս ամենը իշխանության անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
7412:06
«Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար»․ Իսահակ Սրբազան
7311:42