«Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են միլիոնավոր դոլարներ ներդնում ՀՀ-ում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը Հայաստան է և վերջ». Նիկոլ Փաշինյան, 5 օգոստոս, 2019թ․
Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են, օրինակ, Թումո կենտրոնները ստեղծվել Հայաստանում ու Արցախում և այստեղից են տարածվում դեպի Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են smart center-ները ստեղծվում Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ստեղծել Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր Քըրք Քըրքորյանը 100 մլն դոլար նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետությունում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Վարդան Սրմաքեշը Հայաստանում և Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում և զարգացման ծրագրեր իրականացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում Հայաստանի Հանրապետությունում»։

«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
5918:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
7317:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
7717:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
8017:30
«Եվս մեկ անգամ ընդգծում է պետական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելիությունը»․ Վարդուհի Սարգսյան
6917:18
«Բռնությանը բռնությամբ պատասխանելը տեղ-տեղ շատ տրամաբանված է»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6917:12
«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան
6417:06
«Լավ էլ ուժեղ պահեցին իրենց, ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
7417:00