«Սա է նոր Հայաստանի միջին վիճակագրական բնակչի նկարագիրը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ցանկանում եք պատկերացնել նոր Հայաստանի միջին վիճակագրական բնակչի նկարագիրը, ապա լսեք այս փոքրիկ պատմությունը:
Ուրեմն, Ծառուկյան Գագիկի ունեզրկման գործողության շրջանակներում, քննիչի մոտ է գալիս «Մուլտի կոնցեռն»-ի կազմում գործող տնտեսվարողներից մեկը և հարց տալիս․ «Ես Ծառուկյանին չեմ ընտրել, ես ՔՊ-ին եմ ընտրել, ինչո՞ւ եք բիզնեսս փակում»: Այսինքն, մարդն իր բիզնեսը փոխկապակցում է քաղաքական ընտրության հետ: Այլ կերպ ասած՝ ՔՊ-ին ընտրելը՝ բիզնեսը շարունակելու համար ինդուլգենցիա է:
Այժմ պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր են հանգրվանել, օրինակ՝ «Ղարաբաղը հանձնենք, հանգիստ ապրենք» կարգախոսի ներքո: Պարզ է, չէ՞, նաև ՔՊ-ին տրված ձայների ծագումնաբանությունը:
Սա է նոր Հայաստանի միջին վիճակագրական բնակչի նկարագիրը: Հիշեք այս մասին, երբ խոսում եք վեհ գաղափարների մասին:
ՀԳ. Միջնադարյան կաթոլիկ եկեղեցում մեղքերի թողության հատուկ վկայական էին տալիս: Ի՞նչն է խանգարում նման վկայական տրամադրել նրանց, ովքեր ՔՊ-ին են ընտրել: Պատկերացնո՞ւմ եք որքան կավելանա բիզնեսմենների քանակը Նոր Հայաստանում»:

«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
5918:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
7317:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
7717:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
8017:30
«Եվս մեկ անգամ ընդգծում է պետական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելիությունը»․ Վարդուհի Սարգսյան
6917:18
«Բռնությանը բռնությամբ պատասխանելը տեղ-տեղ շատ տրամաբանված է»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6917:12
«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան
6417:06
«Լավ էլ ուժեղ պահեցին իրենց, ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
7417:00