«Այս իշխանությունները մինչև երբ են շարունակելու խուսափել հակադարձումից»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքուն շարունակում է պահանջել Հայաստանից Սահմանադրության փոփոխություններ, իսկ Հայաստանի արտաքին հարաբերությունները տապալած իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության մասին՝ ներկայացնելով այն որպես արդեն իսկ հասունացած գործընթաց:
Դա խոսում է այն մասին, որ գործընթացը շարունակում է կառուցվել ճնշման և պահանջների տրամաբանությամբ:
Հիքմեթ Հաջիևի հերթական հայտարարությունն էլ հենց այդ տրամաբանության շարունակությունն էր։ Ադրբեջանը կրկին հրապարակայնորեն առաջ քաշեց Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, մինչդեռ պաշտոնական Երևանից այդ հայտարարությանը փաստացի որևէ քաղաքական կամ դիվանագիտական արձագանք չհնչեց։
Այս իշխանությունները մինչև երբ են շարունակելու խուսափել ադրբեջանական որևէ պաշտոնյայի, էլ չեմ ասում, Ալիևին հրապարակային հակադարձումից...
Իբրև թե չե՞ն ցանկանում սրել հարաբերությունները կամ հայտնվել նոր ճնշումների ներքո՞...
Լացելու աստիճան ծուծաղելու է, որ «խաղաղության ճարտարապետների» օրակարգ թելադրողը Բաքուն է, իսկ Երևանը հիմնականում արձագանքողի դիրքում է, այն էլ ոչ միշտ»:

«Եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը, Բաքուն նոր նախապայման է առաջ քաշելու»․ Թաթուլ Հակոբյան
1020:00
«Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց»․ Շևցով
3919:55
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի կարող դառնալ դեկորատիվ մարմին»․ Դանիել Իոաննիսյան
4519:30
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
5019:18
«Ուժեղ տղերքի առաջնորդը պետք է պատասխանատվություն կրի իր խոսքի համար և ընկերների առաջ»․Մանուել Մանուկյան
6119:00
Ալբերտա նահանգի բնակիչները դեմ են քվեարկել Կանադայից անջատմանը
12918:37
«Իշխանությունը թելադրում է, իսկ ընդդիմությունը դառնում է այդ թելադրանքի մասը». Աննա Հովհաննիսյան
7818:30
«Վերջին 8 տարում ոչ մի վերազգային կոորպորացիա մեր երկրում ներդրումներ չի անում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5618:06