Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դուք միմյանցից շատ քիչ բաներով եք տարբերվում»․ Սուրեն Սահակյան

«Դուք միմյանցից շատ քիչ բաներով եք տարբերվում»․ Սուրեն Սահակյան
54
Այսօր, 14:18

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ-ում երեկվա միջադեպը կարելի ա մի քանի բառով նկարագրել՝ «չուք-չաք-չարաք-չաք»։ Դա կկոչվի թրոլինգ։ Հասկացողների համար դա բավարար ա, իսկ իրենց քաղաքական կյանքը մանկապարտեզի ավագ խմբի աքլորակռվի վերածածներով հիացած թամաշայի սիրահարների համար ավել բառերն անիմաստ են։
Այնուամենայնիվ, էստեղ ուշադրության արժանի մի երևույթ կա։ 2018-ից հետո ով չի ալարում, «քաղաքականությամբ ա զբաղվում»։ Կարծես ընտրական ցուցակներում ծանոթով խցկվելն ու կոստյում պատվիրել կարողանալը դրա համար բավարար ա։ Ու սրանցից յուրաքանչյուրին թվում ա, թե ամբողջ խնդիրը «ծախված» չլինելն ու ճոռոմ «հայրենասեր» լինելն ա ու դա բավարար ա, որ բոլոր խնդիրները լուծել լինի։ Թե՛ մի, թե՛ մյուս «քաղաքական» թիմերը կազմվում են բացառապես լոյալության ու հետևորդների քանակի հիմքով։ Միակ գաղափարախոսությունը մրցակից թիմի նկատմամբ ատելությունն ա ու դրա պրակտիկ դրևորումը՝ ատելությունը մոնետիզացնելը։ Կոմպետենտությո՞ւն, մտքերը մայրենի լեզվով շարադրելու կարողությո՞ւն, քայլերը պլանավորելու կարողությո՞ւն, քաղաքական հոտառությո՞ւն, մրցակցի քայլերը հաշվարկելու հմտությո՞ւն։ Չէ, դրանք «ավելորդ» բաներ են։
Մինչդեռ երեկ դա պետք էր։ Եթե չգիտեիք, ասեմ, որ նախորդ գումարման ԱԺ-ում համանման ծեծկռտուքը պլանավորվել ու բեմադրվել էր ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկի աշխատասենյակում։ Պրոֆեսիոնալ սադրիչի ընտրությունից մինչև ծեծկռտուքի շատ այլ դրվագային մանրուքներով դատելով, էս մեկը՝ նույնպես։ Դա կոչվում ա դիսկրեդիտացիա, հայերեն՝ վարկաբեկում։ «Ընտրություններից» հետո ու դրա արդյունքներով մի հարց ա հուզում ՔՊ-ին, ինչի մասին երեկ նրանք բացահայտ խոսում էին՝ սահմանադրական մեծամասնության բացակայության պարագայում ստանալ Սահմանադրության հանրաքվեի գնալու ԱԺ համաձայնությունը։ Արարատ Միրզոյանը ԹՐԻՓ-ի վերաբերյալ հարցից մինչև Վերին Մադագասկարի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ հարցերին դրանով էր պատասխանում՝ եկեք գնանք հանրաքվեի։ Մեռան «կառուցողականություն» խաղալով, գովալով, ոգևորելով, թե «դուք էս ինչ պուպուշ եք, հեչ ձեր նախորդներին նման չեք»։ Բայց չե՞ք ուզում «լավով», ձեզ ընդհանրապես որպես գործոն կվերացնեն։ Նախորդ գումարման ԱԺ-ի վարկը հենց ծեծկռտուքից հետո հավասարվեց -0,1-ի։ Իսկ ՔՊ-ն էդ առումով կորցնելու բան չունի։ Նրա կողքը հենց էդ մակարդակի թամաշա սիրողներն էլ մնացել են, որոնց քաղաքական կյանքի մասին պատկերացումները չեն տարբերվում վարչապետի պատկերացումներից՝ «իշխանություն ունե՞ս՝ ծեփի ասֆալտին, գլուխը տուր պատին, ձեռը ջարդի, լեզուն կտրի, ոտը պոկի, խփի, ձերբակալի, վատաբանի, հայհոյի, դատի»։
Բայց սենց բաները պետք ա կարողանալ հաշվարկել, հետևել, արձանագրել, հակաքայլեր մշակել։ Բայց չէ, դուք միմյանցից շատ քիչ բաներով եք տարբերվում։ Դա երևում ա գոնե նրանից, թե դուք ինչ հաճույքով մտաք ձեզ ծանոթ «քուչի բազարի» մակարդակ ու թե դրանից հետո ինչքան գոհ էիք ձեզնից էն պարագայում, երբ քաղաքական առումով այլևս ոչինչ եք՝ մեկը նրանցից, ում պատճառով մարդիկ չեն ուզում որևէ կերպ առընչվեն քաղաքականության հետ։ Դե հիմա գնացեք մարդկանց դեմ լուրջ-լուրջ կանգնեք, սահմանադրական փոփոխությունների հակաքարոզ արեք ու տեսեք, թե ձեզ քանիսն են լուրջ ընդունում։
Շատ են խոսում, թե պետք ա «համախմբվել», եսիմ ինչ։ «Համախմբվել» պետք չի։ Պետք ա սենց պրիմիտիվ բաները գիտակցող մի 10 հոգանոց թիմ։10 հոգի, ինչը ներկայիս Հայաստանում լրջագույն խնդիր ա դարձել։ Ով էլ կա, իր արժանապատվությունից ցածր ա համարում մտնել սենց զզվելի գործի մեջ։ Իսկ ՔՊ-ից էն մարդկանց, որոնք թերևս գիտեն, որ իրենց մասին եմ ասում, ուզում եմ հարցնել՝ ժամանակ կար, որ դուք սենց բանին կողքից կնայեիք ու ներկայիս ձեզնից կզզվեիք։ Ո՞նց եք դուք սենց Յոլա գնում։ Էհ…»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան