«Սա արդարադատության հետ որևէ կապ չունեցող պրոցես է»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ ամիս է, որ Ծառուկյանը կալանքի մեջ է.
1. Ներքին համերաշխության կարգախոսով, ու լավ ծրագրով Գագիկ Ծառուկյանը մտավ ընտրական պայքարի՝ արձանագրելով, որ չունի որևէ անձնական շահ։
2. Թիմին ընտրարշավի առաջին իսկ օրը խիստ հանձնարարել էր՝ որևէ քաղաքական մրցակցի չվիրավորել, չպիտակավորել. խոսել բացառապես ծրագրերի շուրջ։
3. Քարոզարշավի 4-5 օրվանից գործող վարչապետը անձնական վիրավորանքներ, զրպարտանքներ, սպառնալիքներ սկսեց հնչեցնել Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին, այնուհետ շինծու մեղադրանքով ձերբակալվեց ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թեւանյանը։
4. Ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն հաղթահարել էր անցողիկ շեմը, սակայն ԿԸՀ և ՍԴ խայտառակ որոշումներով ԲՀԿ խմբակցությունը տեղ չգտավ ԱԺ-ում։
5. Դրանից հետո կալանավորվեց Ծառուկյանը՝ Իրանի երկու քաղաքացիների կեղծ ցուցմունքների պատճառով։ Ընդ որում՝ Իրանի դատարանն արդեն իսկ վճիռ էր կայացրել, որ այստեղ չկա քրեական գործ և հանցակազմ։ Իրականում Ծառուկյանն այդ գործում ինքն է տուժող։
6. Դրանից հետո կասեցվեց Ծառուկյամին պատկանող բոլոր ձեռնարկությունների աշխատանքը, հազարավոր աշխատողներ մնացին անաշխատանք։
7. Պետությունը կառավարիչներ նշանակեց Ցեմենտի գործարանում և կոնյակի գործարանում։
8. Ձերբակակվեցին մի շարք ընկերությունների տնօրեններ
9. Սա քաղաքական հետապնդում է, և արդարադատության հետ որևէ կապ չունեցող պրոցես։
10. Բոլոր հնարավոր միջոցներով պետք է հասնել Ծառուկյանի ազատությանը և սեփականության իրավունքի վերականգնմանը։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

«Հայ գործիչները պարտավոր են խոսել նաև 465 հազար բռնի տեղահանված հայերի մասին»․ Նաիրի Հոխիկյան
4302:06
««Ադրբեջանցի» է հայտարարել մի ճարտարապետի, որի գործունեության ժամանակ Ադրբեջան չկար»․ Վարդան Ոսկանյան
6600:12
«Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
64Երեկ, 23:54
«Թե՛ Զելենսկին, թե՛ Փաշինյանը հայտնվել են աշխարհաքաղաքական ծուղակում»․ Հակոբ Բադալյան
73Երեկ, 23:42
Կոբախիձեն նշել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանը
110Երեկ, 23:06
«Կիսագրագետներն ավելի վտանգավոր են, քան անգրագետները». Ռուբեն Մելիքյան (լուսանկար)
62Երեկ, 23:06
«Երիտասարդության միջազգային օրը կնշենք Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
64Երեկ, 22:54
«Այսպիսի կանոններով առողջ հասարակություն հնարավոր չէ կերտել»․ Մանե Թանդիլյան
67Երեկ, 20:54