«Մեզ իրար դեմ են հանում, իսկ մենք ինքնակամ դառնում ենք այդ խաղի մասնակիցը»․ Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այսքան չարացել միմյանց նկատմամբ և նույնիսկ հրճվում ամեն հերթական, անիմաստ ու կասկածելի ձերբակալությունից, երբ դրանցից շատերը իրականության հետ որևէ աղերս չունեն։ Իմ և մեր համախոհների ձերբակալության պատմությունն էլ դրա վառ օրինակն է։
Ժողովուրդ, մի՞թե չենք հասկանում՝ մեզ բաժանում են, իրար դեմ են հանում, իսկ մենք ինքնակամ դառնում ենք այդ խաղի մասնակիցը։ Մի զանգված կուրորեն հավատում է իշխանության ամեն ասածին՝ առանց հարցնելու, առանց փաստերը ստուգելու, առանց հասկանալու, թե վաղը ինչ գին կարող ենք վճարել։
Այսօր կարող եք ուրախանալ ուրիշի ձերբակալությամբ, վաղը նույն դուռը կարող է թակել ձեր տունը։ Այսօր կարող եք լռել անարդարության դեմ, վաղը կարող է արդեն ուշ լինել։
Ամենավտանգավորը ոչ թե իշխանության քննադատին կամ ընդդիմախոսին ատելն է, այլ այն, որ մենք սկսում ենք ատել միմյանց։ Այդպես ժողովուրդ չեն պահում, այդպես պետություն չեն կառուցում։
Սիրելի՛ ժողովուրդ, մի՛ ատեք միմյանց։ Մի՛ ուրախացեք անարդարության վրա։ Պահանջեք փաստ, արդարություն և օրենքի գերակայություն։ Մենք բոլորս կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց մեկ պետություն ունենք։
Եվ ամենակարևորը՝ պատմությունը մեզ արդեն մեկ անգամ զգուշացրել է, թե ինչ է լինում, երբ հայը հայի դեմ է կանգնում, իսկ իրական սպառնալիքը մոռացվում է։
Միավորվե՛ք, ոչ թե ատե՛ք միմյանց։ Պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ»։

«Թաղման օրն անզեն աչքով Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը»․ Արամ Գևորգյան
1314:42
«Մեզ իրար դեմ են հանում, իսկ մենք ինքնակամ դառնում ենք այդ խաղի մասնակիցը»․ Միհրան Մախսուդյան
4014:18
«Գորիս գնալուց ոնց որ թևդ կտրած լինես». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5613:12
Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
7513:00
Սև ծովից ցիկլոն է մոտենում
7611:00
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
9808:24
«Ծառերը կարող են «հայտնել» երաշտի մասին՝ քամու ժամանակ իրենց ճոճվելու ձևով»․ Լևոն Ազիզյան
14200:36
«Կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ». Մենուա Սողոմոնյան
14700:18