«Թաղման օրն անզեն աչքով Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊՆ-ից ասում էին՝ հակագազով չեն եղել զինվորները։ Թաղման օրը անզեն աչքով էլ վրաերթի զոհ դարձած Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը։ Անգամ վթարի ականատես գյուղացիներն են նշել, որ վթարից անմիջապես հետո հակագազերը հանել են զինվորների գլխներից։
Վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը, ով նախ տարկետում էր ստացած եղել 1 տարով, ապա սահմանափակումներով զորակոչվել էր բանակ, փաստացի «պատժվել է» իր առողջության համար խիստ վտանգավոր եղանակով, և, ենթադրաբար հենց առողջական վիճակով էլ պայմանավորված վերջինն է վազել և բեռնատարի հարվածը հենց իր վրա է վերցրել։
7 օր է անցել հանցավոր միջադեպից, երբ պետությանը վստահված զինվորին երեկոյան ժամին հանել են զորամասի տարածքից դուրս, չլուսավորվող ճանապարհ ու պատժելու նպատակով առողջական սահմանափակում ունեցող առվանզ 2 զինվորի ստիպել վազել։ 7 օր անց ինչ որ շտաբի պետի են ձերբակալել։ Երեկ ծնողները վրդովված հարցազրույց տվեցին, այսօր նո՜ր տեղներից իրար եկան, բայց գրեթե վստահ եմ, որ պատժվելու է միայն բեռնատարի վարորդը։ Դե դեմից արդեն հերքել էին՝ հակագազով չեն եղել...
Դե սա էլ հո ընդդիմադիր մեկը չի, որ գիշերով խուզարկության ակտ մակագրեին, 19 տարի առաջ մահացած մարդու վրա քրգործ հարուցեին, ու 24 ժամ չանցած՝ մարդ կալանավորեն 20 տարի առաջ ստորագրած ինչ որ թղթերի համար։ Զինվոր ա էլի, մեկը էն հազարներից, որոնց գլուխը կերան ու մնացին անպատիժ»։

«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
8218:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
12118:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
6317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
5917:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
10017:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
6516:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7316:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
13014:42