«Հորմուզի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, շարժվում է դեպի կարգավորում»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին ժամերին բազմաթիվ հրապարակումներ են հայտնվում, որոնք վկայում են, որ Հորմուզի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, շարժվում է դեպի կարգավորում։ Առնվազն, տպավորություն է, որ կարծես, ինչ-որ լուծում գտնվել է։
Հիշեցնեմ, որ Իրանը պնդում է իր իրավունքը՝ գանձելու վճարներ բոլոր այն նավերից, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա․ նեղուցն ունի երկու ափ և երկրորդ ափը պատկանում է Օմանին։
Օմանի Սուլթանությունը, հավանաբար, դեմ չէր լինի ևս մեկ եկամտի աղբյուր ունենալ, սակայն չի ցանկանում սրել իրավիճակը և առայժմ որևէ վճար չի պահանջում նավարկությունների դիմաց։ Հատկապես, որ ներկայիս իրավիճակը Օմանին տալիս է առանձնահատուկ միջնորդի դեր։ Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նախադեպ ստեղծել՝ նեղուցով անցնող նավերից պարտադիր վճարներ գանձելու հարցում, քանի որ դա կարող է խաթարել գործող միջազգային պայմանավորվածությունների համակարգը, բացասական ազդեցություն ունենալ վառելիքի համաշխարհային շուկայի վրա, ինչպես նաև հեռուն գնացող հետևանքներ ունենալ։
Դրա փոխարեն, առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որը կֆինանսավորվի Ծոցի երկրների և այս երթուղուց օգտվող եվրոպական պետությունների կողմից։ Հավաքված գումարները կուղղեն նավարկության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և որոնողա-փրկարարական աշխատանքների ծախսերի ֆինանսավորմանը։ Նման մոդել գործում է Մալակկայի նեղուցում։
Axios-ը գրում է, որ ԱՄՆ-ը, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի վերաբերյալ 60-օրյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր կնքելուն, և Սպիտակ տունը կարող է դրա մասին հայտարարել արդեն առաջիկայում։
Ըստ ժամանակավոր համաձայնագրի՝ Ծոց մտնող նավերը կանցնեն հյուսիսային (իրանական) երթուղով, իսկ Ծոցից դուրս եկողները՝ հարավային, (օմանական) երթուղով։ Միաժամանակ կողմերը կսկսեն ականազերծել ջրային տարածքը և բանակցություններ կվարեն մշտական համաձայնագրի շուրջ։ Ընդհանուր առմամբ, այս դրական զարգացումների մեջ կա հանգամանք, և ըստ հրապարակումների՝ Իրանի իշխանության առավել կոշտ դիրքորոշում ունեցող շրջանակները դեռևս համաձայնություն չեն տվել այս համաձայնագրի վերաբերյալ։
Հուսանք, որ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա և նպաստավոր պայմաններ կստեղծվեն տարածաշրջանում երկարատև խաղաղության շուրջ վերջնական բանակցությունների համար»:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6308:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
11301:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11800:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12900:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
116Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
95Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
197Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
101Երեկ, 22:18