«Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ
Երեքշաբթի օրը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40.8°C։ Այդ մասին հայտնել է Սլովակիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ նախորդ գիշերն էլ Սլովակիայում եղել է դիտարկումների պատմության ամենաշոգ գիշերը․ երկրի արևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը չի իջել +27°C-ից։
Միաժամանակ, ??Ավստրիայում օդի ջերմաստիճանն առաջին անգամ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում հասել է +41°C-ի՝ սահմանելով երկրի նոր բացարձակ ռեկորդը։ Այդ մասին հայտնել է ավստրիական Tauernwetter եղանակային պորտալը։
Երկրի ինը օդերևութաբանական կայաններում գրանցվել է +40°C և ավելի բարձր ջերմաստիճան, իսկ Վիեննայում և Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում սահմանվել են նոր բացարձակ ջերմային ռեկորդներ։
Ավստրիան, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի մի շարք այլ երկրներ, շարունակում է գտնվել երկարատև և ծայրահեղ շոգի ալիքի ազդեցության տակ։ Երաշտի և Դանուբ գետի ջրի մակարդակի զգալի նվազման հետևանքով տարածաշրջանում արդեն խնդիրներ են առաջացել գետային նավագնացության և էներգետիկ համակարգի աշխատանքում։ Բացի այդ, երեքշաբթի օրը Վիեննայի մերձակայքում գտնվող Լոբաու ազգային պարկում բռնկվել է խոշոր հրդեհ։

«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
5918:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
7317:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
7717:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
8017:30
«Եվս մեկ անգամ ընդգծում է պետական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելիությունը»․ Վարդուհի Սարգսյան
6917:18
«Բռնությանը բռնությամբ պատասխանելը տեղ-տեղ շատ տրամաբանված է»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6917:12
«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան
6417:06
«Լավ էլ ուժեղ պահեցին իրենց, ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
7417:00