Երկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածինը. մանրամասներ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։
Ֆոտոլրագրող գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», որտեղ էլ հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։

«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
5213:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
6713:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
7412:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
7512:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
17612:01
«Հլը հիմարին նայի, եկել, տրոլեյբուսի վարորդի վրա է հարձակվում». միջադեպ՝ Երևանում (տեսանյութ)
10810:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10807:30
Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
16400:48