Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան

«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան
57
Այսօր, 10:30

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայում եմ ՔՊ-ական ջահել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, թե քանի բնակարան, քանի անշարժ գույք ունեն, ինչքան գումար կա բանկային հաշիվներին ու մտածում՝ ե՞րբ սրանք այսքան թռփոշացան, բա որ այսքան հայտարարագրել են, ինչեր, ինչքան ունեն թաքցրած։ Ի՞նչ են արել նրանք Հայաստանի ու հայրենիքի համար, որ բիրդան աղա են դառել։ Հայաստանի տնտեսական զարգացման մոդել չկա, սոցիալական մեծ բևեռացում է, կոռուպցիան ծաղկում է, Հայաստանում թմրամոլության և խաղամոլության համաճարակ է։ Վիճակն ավելի վատթար է արտաքին ճակատում, Հայաստանը չունի դաշնակիցներ, վարում է ԵՄ գնալու անիմաստ, փուչ քաղաքականություն, փոխանակ ներքին ռեսուրսները համախմբելու, խաղաղություն է աղերսում Ադրբեջանից ու Թուրքիայից։ Ահա այսպիսի ձախողումների համար են Նիկոլ Փաշինյանն ու մեծ պաշտոնյաները անխնա մսխում պետական բյուջեն, միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանում։ Հայաստանը մեծագույն աղետի առաջ է,սակայն դեռ պետք է պետբյուջեն ու նոր վերցված վարկերը թափով մսխել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան