«ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումն արագություն է հավաքում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելն ու կազմակերպության մարմիններում ՀՀ քվոտայով նշանակումների իրականացումը կասեցնելը ֆորմալացրեց այն խնդիրները, որոնք առնվազն 2 տարի է՝ առկա են:
Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում, իր քվոտայի շրջանակներում կազմակերպության տարբեր մարմիններում նշանակումներ չէր անում: Ավելին, վաղուց հետ էր կանչել իր ներկայացուցիչներին:
Այստեղ խնդիրն այլ տեղում է: Գործընթացի, այսպես կոչված, պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում:
Անշուշտ, ՀԱՊԿ կանոնադրությունն ու առաջնահերթությունները վերանայելու և կազմակերպության անդամների մոտեցումները ներդաշնակեցնելու հարցերը շարունակում են ակտուալ մնալ, սակայն պարզ է, որ առանցքային խնդիրը ՀՀ-ՌԴ հարթությունում է, և դրա հետ կապված ցանկացած հայտարարություն կամ քայլ ուղիղ առնչվում է ՌԴ-ին»:

«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
011:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
6611:30
«ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումն արագություն է հավաքում»․ Տիգրան Աբրահամյան
4511:12
«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան
6410:30
«Իշխանությանը պետք էր Եվրոմիության թեման, որ ընտրություններում ձայն հավաքի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7210:18
«Ընդդիմադիր դաշտում կարող են առաջանալ «տրոյական ձիու» դեր կատարելու ռիսկեր»․ Արմեն Եղիազարյան
7610:12
«Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը». Բիլալի
12210:01
«Պայմանավորվածությունների տապալումը Հայաստանի համար կարող է բարդ իրավիճակ ստեղծել»․ Թաթուլ Հակոբյան
7709:42