Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքական դաշտում կարծում են, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շուտով համալրելու է ընդդիմության շարքերը, նրա վրա Արևմուտքը խաղադրույք է կատարել՝ փորձելով մահակ դարձնել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության գլխին։
Խոսակցություններ կան, որ շուտով կակտիվանա նաև «Ռեսթարտ» հայտնի շարժումը, որը 2018 թվականի հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր, սակայն իշխանափոխությունից հետո ընդհատակ անցավ: Նրանք արդեն մի հանդիպում կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ որոշ երիտասարդներ սուր հարցեր են ուղղել վարչապետին:
Ըստ լուրերի, Արմեն Գրիգորյանը համալրելու է նրանց շարքերը: Առաջիկայում փորձելու են համախմբել արևմտամետներին ու ՀՀ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ակտիվ նախաձեռնություններ սկսել, սակայն ոչ այն ուղեգծով, որ շարժվելու են դեպի ԵՄ, այլ, այսպես կոչված, դիվերսիֆիկացված, այն է՝ դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց, բայցև չանդամակցել ԵՄ-ին, մոտավորապես՝ բրիտանական մոդելի նման»:

«Պայմանավորվածությունների տապալումը Հայաստանի համար կարող է բարդ իրավիճակ ստեղծել»․ Թաթուլ Հակոբյան
3009:42
«Nvidia-ի նախկին ղեկավարն իսկական դժոխքի միջով է անցնում». Թրամփ
6009:37
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»
4709:24
Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ «Ժողովուրդ»
4609:12
«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքն ԱԺ-ում, թե՞ բոյկոտել. «Ժողովուրդ»
4909:06
Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»
4609:00
«Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց կա». Քուշներ
10408:55
«Ընդդիմությունն ունի ոչ թե խորհրդանշական ազդեցություն, այլ սահմանադրական որոշիչ լծակ». Վլադիմիր Մարտիրոսյան
11903:24