Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն երկու օր է՝ արևմտամետ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացրել, թե ինչու «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունը, և հեռուն գնացող հետևություններ են անում, թե ռուսամետ ընդդիմությունը հատուկ է ընտրել այդ հանձնաժողովը, որ կասեցնի կամ խաթարի դեպի Եվրոպա Հայաստանի ինտեգրման ընթացքը։
Զարմանալի է, որ այս շրջանակները ոչ մի բողոք-պահանջ չունեն այս իշխանություններից, թե ինչու գոնե երկրորդ կամ երրորդ փորձից չընտրեց նշված հանձնաժողովը, եթե դեպի Եվրոպա գնալու այդքան ջատագով էր և ընդդիմությունից նման վտանգ էր սպառնում։ Ավելորդ է հիշել, որ անցած հինգ տարիների ընթացքում, երբ այդ հանձնաժողովը ղեկավարում էր ՔՊ-ական Արման Եղոյանը, բառի բուն իմաստով՝ այն պարապուրդի էր մատնված և 5 տարում մատների վրա հաշված նիստեր է գումարել։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ընտրությանը, մեզ ասացին, որ դա Նարեկ Կարապետյանի որոշումն է՝ մտադիր է այդ հարթակով Եվրոպային լսելի ու տեսանելի դարձնել Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների և հակադեմոկրատական քայլերի անվերջանալի շղթան՝ սկսած դատաիրավական ոլորտից, վերջացած մյուսներով»։

«Հայաստանի տարածքում մեր մասնագետների իրականացրած վերլուծության արդյունքում որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները»․ Ալիև
509:48
«Մենք ենք վերահսկում, և ուրիշ ոչ ոք»․ Թրամփը՝ Հորմուզի նեղուցի մասին (տեսանյութ)
2309:45
Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը․ «Հրապարակ»
3509:30
500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին․ «Հրապարակ»
3509:24
Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»
3309:12
«Ու սրանց ձայն տվող կար». Զարուհի Մուրադյան
5908:48
«Կաթողիկոսին դիմում են աշխարհիկ անունով, բայց դատում՝ որպես Կաթողիկոսի»․ Արթուր Ղամբարյան
9402:06
«Արևմտամետ և ռուսամետ բևեռների «գաղափարական» բանավեճը շարունակում է հնացած դոգմաներով»․ Գարիկ Քեռյան
10700:06