«Ինչպե՞ս պատահեց, որ ճգնաժամում գտնվող կինը չկարողացավ դիմել որևէ ծառայության, վստահել իր խնդիրը»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ, Հալաբյան փողոցում նորածնի հայտնաբերման դեպքն, իհարկե առաջացնում է հանրային ալեկոծումներ։ Խոսքը նորածին, անօգնական երեխայի մասին է, որը, ի ուրախություն բոլորիս, այս պահին կայուն վիճակում է և բժիշկների հսկողության տակ։
Երեխային վտանգի մեջ թողնելը պետք է ունենա իրավական հետևանքներ։ Բայց կնոջը հանրային պարսավանքի ենթարկելը, չափազանց մակերեսային մոտեցում է։ Սա լրջագույն սոցիալական խնդիր է, որի խորքային պատճառները գիտականորեն հետազոտված են, և ունեն բազմագործոն պատճառներ։ Դուրս գանք «էդ ի՞նչ մեր ա», «մեռնի տենց մերը» տրամաբանությունից, և դիտարկենք ուղղակի մի քանի հիմնային պատճառներ։ Դրանցից մեկը թաքցված կամ անցանկալի հղիությունն է, որն ամենից հաճախն է պատահում։
Հղիությունը կարող է թաքցված լինել ընտանիքից, զուգընկերոջից կամ ամբողջ սոցիալական միջավայրից՝
արտամուսնական հղիության պատճառով, ընտանիքի խիստ վերահսկողության կամ պատժի վախից, սեռական բռնության հետևանքով առաջացած հղիության դեպքում, հարաբերությունների գաղտնիության և
սոցիալական խարանի պատճառով։
Գիտական գրականության մեջ նկարագրված են դեպքեր, երբ հղիության ժխտումը կամ թաքցնելը շարունակվում է մինչև ծննդաբերությունը։ Նման իրավիճակում ծննդաբերությունը կարող է վերածվել ոչ թե նախապատրաստված իրադարձության, այլ հանկարծակի ճգնաժամի։
Այս համատեքստում հարկ է հիշել 2024 թվականին նորածնին Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում թողնելը։ Հետագայում քննությունը պարզվել էր, որ երիտասարդ կինը հղիությունը թաքցրել էր ընտանիքից մինչև 39-րդ շաբաթը, իսկ ծննդաբերությունից հետո երեխայից ազատվելու որոշումը կապված էր հորից հղիության և ծննդաբերության փաստը թաքցնելու ցանկության հետ։ Նմանատիպ դեպքեր եղել են նաև 2023 թվականին Ներքին Գետաշենում, երբ երեխային թողել էին մատուռի մոտ, 2018 թվականին, երբ Տավուշում չամուսնացած և հղիությունը թաքցրած կինը ծննդաբերել էր իրենց տան պատշգամբում, և թողել երեխային։
Ընտանիքի կողմից մերժվելու վախը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական գործոնները մեծ ազդեցություն են թողնում նման ողբերգությունների վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր դիտարկումներում նշում է, որ աղքատությունը, ծայրահեղ սթրեսը, բռնության ենթարկված լինելը և սոցիալական աջակցության պակասը բարձրացնում են նաև հղիության և հետծննդյան շրջանում հոգեկան առողջության խնդիրների ռիսկը, որը կարող է հանգեցնել նաև երեխայից հրաժարվելուն։
Այստեղ կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ինչպե՞ս պատահեց, որ ճգնաժամում գտնվող կինը չկարողացավ դիմել որևէ ծառայության, վստահել իր խնդիրն ու աջակցություն խնդրել, քանի որ երեխայի պաշտպանությունը սկսվում է ոչ թե այն պահին, երբ երեխային գտնում են ու պարսավանքի սյունին գամում նրան լույս աշխարհ բերած մորը, այլ այն պահին, երբ հղիության կամ ծննդաբերության ընթացքում կինը կարողանում է օգնություն խնդրել՝ առանց վախի, ամոթի և խարանի։
Դե էլ չեմ անդրադառնում այն հանգամանքին, որ երեխայի հայր ծնողին ուղղված որևէ դիտարկում նույնիսկ չկա, նա լիարժեքորն ազատված է պատասխանատվությունից՝ միայն տղամարդ լինելու հիմքով»։

«Զարուհի Բաթոյանը, Վաղինակ Վարդանովն ԱԺ նիստի ժամանակ խաղ են խաղում». Նարեկ Կիրակոսյան
2522:54
«Ինչպե՞ս պատահեց, որ ճգնաժամում գտնվող կինը չկարողացավ դիմել որևէ ծառայության, վստահել իր խնդիրը»․ Զառա Հովհաննիսյան
4422:24
Իրանը մտադիր է պահպանել Հորմուզի նեղուցի շրջափակումը
9422:12
Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո
10521:52
103-ամյա պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը կհարցաքննվի տեսակապի միջոցով
7621:24
Եգիպտոսը հրաժարվել է միանալ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին
15520:33
Առինջում իրար ծեծել են թաղամասի բնակիչներն ու Երևանի նախկին փոխքաղաքապետի ընկերության աշխատակիցները (տեսանյութ)
12419:06
Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացրել ծառայողական ատրճանակը
15818:30