«Զարուհի Բաթոյանը, Վաղինակ Վարդանովն ԱԺ նիստի ժամանակ խաղ են խաղում». Նարեկ Կիրակոսյան

Լրագրող Նարեկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զառա Բաթոյանը հեգնական տոնով հարցնում է՝ արդյո՞ք խաղ խաղալն ինձ խանգարում է նիստը լսել։
Դրան նախորդել էր երեկ իմ կողմից նկարահանված կադրերի հրապարակումը, որտեղ երևում էր, թե ինչպես է ՔՊ-ի պատգամավորն Ազգային ժողովի նիստի ընթացքում խաղ խաղում։
Այսօր ԱԺ նիստի ընթացքում շախմատ էր խաղում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։ Արձանագրել եմ և հրապարակել ենք։
Կարծում եմ՝ այս հարցում կարևոր է նույն մոտեցումը կիրառել բոլոր պատգամավորների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։
Հարգելի՛ պատգամավորներ, աշխատանքի ժամին ժամանցով զբաղվելու դեպքերը լուսաբանող լրագրողին հեգնական կամ մուննաթախառը հարցեր ուղղելու փոխարեն, թերևս, ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որի համար ընտրվել և եկել եք Ազգային ժողով»:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
4803:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
6902:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
21100:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
143Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
75Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
78Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
82Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
147Երեկ, 21:24