«Ընդդիմության «Ֆլագման»-ից պահանջվում է ձևավորել պահանջարկ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նախընտրական շրջանում պարբերաբար անդրադառնալով քաղաքական պրոցես նոր ուժի՝ «Մեր Ձևով»-ի կամ «Ուժեղ Հայաստան»-ի ներգրավմանը, ես պարբերաբար մատնացույց էի անում հենց այս հանգամանքը, որ այդ միավորը կարծես թե կառուցում էր քաղաքական գործունեության՝ Հայաստանի համար «ոչ ավանդական» սխեմա։ Սա իր մեծ լուման ունեցավ առհասարակ ընտրական պրոցեսի վրա, ինչի շնորհիվ է նաև, որ կառավարող ուժի համար հնարավոր չեղավ ստանդարտ խաղարկումներով ապահովել 50 տոկոս և ավելի։ Հիմա շատ կարևոր է, որ կուսակցությունը՝ զբաղեցնելով, հաստատվելով ընդդիմադիր դաշտի առաջատարի կարգավիճակում, ըստ էության խորհրդարանական կարգավիճակում չհայտնվի «ավանդական» վարքագծի ծիրում։ «Ուժեղ Հայաստան»-ն իր համար սահմանել է շատ բարձր նշաձող, ընդ որում՝ թե՛ վարքագծային սխեմայի, թե՛ դինամիկայի։ Հետեւաբար, ամենափոքր շեղումն իսկ կարող է այդ բարձրության վրա լինել առավել նկատելի։
Միևնույն ժամանակ, կրկնեմ՝ թեկուզ ամենաանկեղծ մղումով, բայց «դասականության» ակնկալիքները միայն ու միայն կնպաստեն ընդդիմության ներկայիս ֆլագմանը շփոթության մատնելուն։ «Ուժեղ Հայաստան»-ի ուժը վարքագծային «դասականությունը» կամ «հայաստանյան քաղաքական ավանդականությունը» չէ։ Ավելին, առնվազն՝ դրանցից հեռու մնալը։ Նկատի ունեմ երևույթները։ Աշխատանքը այդտեղ մեծ է, իհարկե բարդ, բայց ուղենիշները ստույգ սահմանելու և հետևողականության պարագայում՝ միանգամայն հեռանկարային։ Գուցե հնչի տարօրինակ, բայց ընդդիմության «ֆլագմանի» կարգավիճակը պատմական ներկայիս ժամանակաշրջանում, այդ կարգավիճակի կրող ուժից պահանջում է ոչ թե բավարարել պահանջարկ, այլ ձևավորել պահանջարկ։ Նախընտրական շրջանում թեկուզ նվազագույն, բայց նկատելի արդյունավետությամբ դա հաջողվել է։ Նվազագույնը իհարկե այլևս բավարար չէ հետընտրական շրջանի համար, բայց ուղենիշը պահելով՝ պետք է ավելացնել դինամիկան»։

«Ընդդիմության «Ֆլագման»-ից պահանջվում է ձևավորել պահանջարկ»․ Հակոբ Բադալյան
3721:42
«Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում»․ Արա Պողոսյան
4721:12
«ԱԺ նորաթուխներից ոմանք չեն պատկերացնում, որ մարդիկ կարող են գործընկեր լինելով՝ տարաձայնություններ ունենալ»․ Դանիել Իոաննիսյան
4520:36
«Գազի և առաջին անհրաժեշտության ապրանքների գինը կարող է բարձրանալ»․ Հրայր Կամենդատյան
7419:42
Թրամփը Պուտինից խորհրդանշական նվեր է ստացել
12019:06
«Մանվել Գրիգորյանի մահվան մեջ մեղավոր եք դուք»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8218:54
«Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ Եկեղեցին անջատ է պետությունից»․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
7518:36
Փաշինյանը և Սինկևիչիուսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
6218:18