«2 միլիարդ 640 միլիոն դրամ կհատկացվի COP17-ի կազմակերպման համար»․ Համբարձում Մաթևոսյան

«2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հավելելով, որ COP17-ին կնախորդի նաև առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը։
Նախարարի գնահատմամբ՝ COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի․ «Սա բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»։
Մաթևոսյանի խոսքով՝ կազմակերպչական աշխատանքրեն ամբողջությամբ իրականացվում են ըստ ՀՀ-ի և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի․ նախագծով ներկայացված համաձայնագրի ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 640 միլիոն դրամ։

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
7301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
7500:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
12800:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7400:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
12700:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6500:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
62Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
71Երեկ, 23:48