«Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործակցություն, երբեմն՝ արտահանել, երբեմն՝ ներկրել էլեկտրաէներգիա»․ Նիկոլ Փաշինյան

«Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտման ժամկետներն արձանագրված են միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են վաղուց, այդ առումով ոչ մի նորություն չկա»․- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է էներգետիկ առևտրին, պետք է հաշվի առնել 2 ուղղություն։ Մենք նշել ենք, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ։ Մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները։ Իսկ դրանք մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրաէներգիա են սպառում․․․ Դա ստիպում է, որ մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին և ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք։ Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ սա չի նշանակում՝ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս մնալ։
«Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով, ինչպես մյուս բոլոր երկրների հետ՝ Թուրիքայի հետ, ԻԻՀ-ի հետ, Վրաստանի հետ և այդպես շարունակ»,- հավելեց Փաշինյանը։

«Պետության անվտանգությունը չի կարելի կառուցել այն ենթադրության վրա, որ պատերազմ չի լինելու»․ Վահագն Սարոյան
2913:12
«Չենք փորձում պայմանավորվել հետները, դրա համար ենք իրենց համար խնդիր»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3413:00
Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ին խորհուրդ են տվել «չխայտառակվել» և հեռանալ Մերձավոր Արևելքից
7212:55
«Ասում եմ՝ անգրագետ եք, ձեր բարեկամներին տնօրեն եք նշանակում, նեղանում են». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
4012:48
«Այս իշխանությունները իբր գնում են դեպի Եվրոպա, բայց ավելի են խորացնում բռնապետությունը»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3412:42
Իսլանդիան Թրամփի հրապարակման պատճառով ԱՄՆ դեսպանին կանչել է ԱԳՆ
11512:13
«Շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու, որոնց Քոչարյանը դիմադրելու է»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5612:06
«Հնարավոր է դիմենք ՄԻԵԴ կամ ՄԱԿ»․ Հովհաննես Խուդոյան
5611:42