Ուրբաթ, 14 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ալենն իր գաստրալյորների թափառախմբով կզբաղվի հայոց և աշխարհի անվտանգությանբ». Արեգ Սավգուլյան

«Ալենն իր գաստրալյորների թափառախմբով կզբաղվի հայոց և աշխարհի անվտանգությանբ». Արեգ Սավգուլյան
28
Այսօր, 03:18

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօրվա կառավարության նիստը վերաբերում էր աշխարհի ապոկալիպտիկ տենդենցներին և հայ հասարակության մեջ մոմ թափողներին և սուրճի բաժակ նայողներին հարկային դաշտ բերելուն, մարդիկ, որոնք հալալ քրտինքով միահամուռ գուշակում են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կործանումը շուտով ՀԴՄ կխփեն, իսկ այս ակուլտիզմի կաստան փաստաբանական համայնքից հետո ամենակուռն է։
Եվ այս տխուր նոտայի համատեքստում ՆՓ-ն որոշել է բարձրացնել ՀՀ անվտանգության մակարդակը և այդ դերը անվերապահ վստահել է իր երբեմնի հակառակորդ Ալեն Ռոբերտիչին՝ նշանակելով ԱԽՔ-ի պաշտոնում, որը մեծ իրարանցում է առաջացրել Գելենջիկի, Դուբայի, Հավայան կղզիների, Իբիցայի և այլ հանգստավայրերի առաջադեմ մամուլում։ Արդյունքում աշխարհի բազմաթիվ ժամանցային կենտրոններ հայտարարել են իրենց փակվելու մասին, որովհետև Ալենն իր գաստրալյորների թափառախմբով կզբաղվի հայոց և աշխարհի անվտանգությանբ։
1-ին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան իր և երջանկահիշատակ Յուրի Գագարին անունից կանխավ շնորհավորել է Ալեն Սիմոնյանի կիսախորհրդանշական պաշտոնում նշանակվելու համար։ Հերթում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի օգնականը, Վալենտինա Մատվիենկոն, Վալերի Լեոնտևը, Մաքսիմ Գալկինը և այլոք։
Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, պինդ կապեք Ձեր անվտանգության ամրագոտիները, որովհետև փրկությունը մոտ է, իսկ այն սպասվում է հերթական աշխարհի վերջի ժամանակ»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան