Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում բավական լարված իրավիճակ է ստեղծել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված և նեղացած։
Մասնավորապես, իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ և առաջարկել է նրան շարունակել աշխատանքը՝ որպես իր գլխավոր խորհրդական։ Սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը մինչև վերջին պահը համաձայնել է հեռանալ ԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանական շրջանակների ներսում հնչած հակափաստարկներին, չի փոխել իր որոշումը։
Միևնույն ժամանակ, իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանի՝ նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։ Թիմակիցներից շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ նման որոշում կարող է կայացվել այսքան կարճ ժամանակահատվածում։

«Սրանց իրական բարեկրթությունը միայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ է»․ Տիգրան Աբրահամյան
809:36
«Իրանին սպասվում են տնտեսական աննախադեպ ճնշումներ»․ Բեսենթ
4609:29
Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք. «Հրապարակ»
4609:06
Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»
5009:00
Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»
4908:54
«Ալենն իր գաստրալյորների թափառախմբով կզբաղվի հայոց և աշխարհի անվտանգությանբ». Արեգ Սավգուլյան
9903:18
«Համոզելու են, որ հայրենիքի մասին նախկին պատկերացումները սխալ են եղել». Արմեն Հովասափյան
8602:06
«Գլյուկոմետրը և դրա համար անհրաժեշտ թեստ-երիզները պետք է լինեն նույնքան հասանելի, որքան հացը». Հրայր Կամենդատյան
9801:42