«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուսուցչի հաստիքից, բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնից բուհի դիպլոմ չունեցողներին ազատել են, իսկ Տավուշի մարզպետարանում նրանք պաշտոններ են զբաղեցնում։
Տավուշի մարզում բարձրագույն կրթությամբ հազարավոր անձինք կան, ովքեր աշխատանք չունեն։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից ազատվել են բարձրագույն կրթություն չունեցող 55 անձինք, որոնցից շատերը, ունենալով միջին մասնագիտական մանկավարժական կրթություն․ երկար տարիներ հաջողությամբ դասավանդում էին։ Տավուշի մարզի համայնքներում օրենքի ուժով աշխատանքից ազատվել են 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի այն վարչական ղեկավարները, որոնք չունեն բարձրագույն կրթության դիպլոմ։ Իսկ Տավուշի մարզպետարանում աշխատում են բարձրագույն կրթություն չունեցող 2 պաշտոնյաներ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի 2 պաշտոնյաները, ովքեր բարձրագույն կրթություն չունեն, աշխատակազում ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի բարձրագույն կրթություն չունեցող երկու քաղաքացիական ծառայողներից մեկը գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, իսկ մյուսը ֆինանսական վարչության մասնագետներ են:
Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն» ։ Հավելեմ, որ Տավուշի մարզպետի աշխատակազմում նաև միջնակարգ կրթությամբ մեկ փորձագետ է աշխատում»:

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
211:00
«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով
2810:49
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Արցախ
5410:25
«ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3810:12
«Հայկական փազլը վերջնականապես սկսում է ամբողջանալ»․ Արտակ Զաքարյան
4810:06
«Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց»․ Անդրանիկ Թևանյան
7209:42
Պուտինը ժամանել է Հնդկաստան (տեսանյութ)
9009:37
«Արցախի էջը փակված չէ»․ Սենոր Հասրաթյան
6509:24