Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ «Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել և հարցաքննել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ցուցմունքների բովանդակությունը չենք հրապարակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քննիչը դատարանից պահանջել և ստացել էր սպանված հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը։ Հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։
Հիշեցնենք՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենային կրակոցներով սպանվել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց քրեական գործը նոր շրջադարձ է ստացել:
Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ անձնական շարժառիթ է եղել, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։
Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար»:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
7303:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
8301:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
15300:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
9300:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
83Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
68Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
97Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
155Երեկ, 22:18