«Ի՞նչ նպատակով են արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում. ցավեցնելո՞ւ». Արեգա Հովսեփյան

«Միշտ հարց է առաջանում ինձ մոտ՝ ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ի՞նչ նպատակով են հարցնում՝ ցավեցնելո՞ւ: Ձեր հարցերը վաղուց չեն կարող ինձ ցավեցնել. ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին, դրանից իմ դիմադրողականությունն ավելի է բարձրացել, բայց ցավեցնում է, գիտե՞ք՝ ինչը, հիշողությունները»,- արձագանքելով ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի հարցին՝ ասաց ընդդիմադիր Արեգա Հովսեփյանը: Հիշեցնենք՝ ՔՊ-ականը հարցրել էր՝ ինչպես է Հովսեփյանը վերաբերվում 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը:
Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
5111:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
5511:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
16210:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7910:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8310:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8409:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9709:12