«Քաղաքական սարկազմ․ իրերը պետք է կոչենք իրենց անուններով»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական սարկազմ․ Երեկ ՆՓ-ն հայտարարեց, որ 3 նախարարություն անվանափոխվում են և բերեց երկար-բարակ հիմնավորումներ։ Իրենց ութամյա անպտուղ գործունեությունը հուշում է, որ մենք իրերը պետք է կոչենք իրենց անուններով և այս դեպքում իրենց կողմից շահագործվող պետական կառույցները կհամապատասխանեն իրական հայաստանի գաղափարախոսությանը և տխրահռչակ 4-րդ հանրապետության թրենդին.
1. «Թշվառների և աղքատության» (Աշխատանքի և բարեկեցության)
2. «SMS-ի կամ Սրբուհի Գալյանի անվան պատվերների կատարման» (Արդարադատության նախարարություն)
3.«Վիվարոյի, քաղաքական խաղադրույքների և կոսմոսի» (ԲՏԱ նախարարություն)
4. «Տգիտության և խավարասերների» (ԿԳՄՍ նախարարություն)
5. «Ծառահատման և բնության աղտոտման» (Շրջակա միջավայրի նախարարություն)
6. «ՏԻՄ-երի կազմաքանդման և փոշիացման» (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների)
7. «Մահվան ապահովագրության և թիկթոքի» (Առողջապահության նախարարություն)
8. «Չարչի հողատուների և կապիտուլյացիայի» (Արտաքին գործերի նախարարություն)
9. «Երջանկահիշատակ Գևորգ Պապոյանի անվան 4-րդ կարգի կոմբիկերի» (էկոնոմիկայի նախարարություն)
10. «Ներքին հաշվեհարդարների, թմրանյութերի և քրեական բարքերի խրախուսման, կարճ հապավումը՝ «Զակլադչիկների»» (Ներքին գործերի նախարարություն)
11. Ապիկար Սուրեն Պապիկյանի անվան «Ինքնասպանության և մատաղի» կամ «Շառ ու փորձանքի» (Պաշտպանության նախարարություն)
12. Պետական պարտքի սպասարկման և թալանի (Ֆինանսների նախարարություն)
Հ.Գ. Հեղինակային իրավունքները պաշտպանված են «Մտավոր սեփականության ունեզրկման գործակալության կողմից»»։

«Օրինակ ես անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3210:48
«ՔՊ-ն, քաղաքական սաբոտաժի միջոցով, փորձում է տապալել ԱԺ աշխատանքները». Էդգար Ղազարյան
4010:30
«Գործ ունենք ֆիլիբաստերի հետ». Հայկ Կոնջորյան
3610:24
«ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Ուկրաինային օգնություն տրամադրելուց». Ջոն Միրշայմեր
6110:23
«Քաղաքական սարկազմ․ իրերը պետք է կոչենք իրենց անուններով»․ Արեգ Սավգուլյան
4510:12
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4110:00
«Բանակը քաղաքական փորձադաշտ չէ, պետության անվտանգության հիմքն է»․ Միհրան Մախսուդյան
5909:42
«Սա էր Սերժ ու ՀՀԿ մերժելու հերթական աղետալի արդյունքներից մեկը»․ Էդուարդ Շարմազանով
6409:18