ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում նախօրեին շատ թեժ քննարկվել է հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին ԱԺ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը։
«Ըստ իշխանական աղբյուրների՝ սկզբնական փուլում իշխանական պատգամավորների շրջանում Ղազինյանի թեկնածությանը դեմ դիրքորոշում չի եղել, սակայն վերջին օրերին իրավիճակը փոխվել է։
Բացառիկ տեղեկություններով՝ իշխանական խմբակցության ներսում Ղազինյանի թեկնածության շուրջ քննարկումները հատկապես թեժացել են նրա և ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի միջև տեղի ունեցած կոշտ խոսակցությունից հետո։ Քննարկումների ժամանակ, ըստ իշխանական մեր աղբյուրների, անդրադարձ է եղել նաև Ղազինյանի վարքագծին և նրա դեմ ընթացող քրեական գործին։
Ըստ տեղեկությունների՝ իշխանության ներսում քննարկվել է, որ Ղազինյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նրա քրեական գործի ընթացքը կարող է քաղաքական և կազմակերպչական խնդիրներ ստեղծել, այդ թվում՝ այն դեպքում, եթե դատարանը նրա նկատմամբ կրկին ավելի խիստ խափանման միջոց կիրառելու հարց քննարկի։ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ՀՀ գլխավոր դատախազը հնարավոր է՝ ԱԺ գա նրա «հետևից»։
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանի դեմ քրեական վարույթը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակաշառքի նախապատրաստության հետ»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Բանակը քաղաքական փորձադաշտ չէ, պետության անվտանգության հիմքն է»․ Միհրան Մախսուդյան
2009:42
«Սա էր Սերժ ու ՀՀԿ մերժելու հերթական աղետալի արդյունքներից մեկը»․ Էդուարդ Շարմազանով
4009:18
ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»․ «Ժողովուրդ»
3809:12
Սկանդալային դեպք՝ Արագածոտնի մարզի դատարանում. «Հրապարակ»
5409:00
ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել. «Հրապարակ»
4208:54
ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Արսենյանին. «Ժողովուրդ»
5208:48
«Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր». Թաթուլ Հակոբյան
10702:06
«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
11101:12