«Վարչապետի ավտոշարասյան վարորդը մինչ այժմ պատիժը չի կրել»․ Մարիամ Կանայան

Երգչուհի, իրավապաշտպան Մարիամ Կանայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշո՞ւմ եք Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի՝ օգոստոսի 18-ին, դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման.... մինչ այժմ պատիժը չի կրել։
Տուժող կողմը և մեղադրյալի պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն այս պահին դեռ պարզ չէ՝ վարույթը կընդունվի՞, թե՞ ոչ։
Բացի այդ, արդեն երրորդ անգամ որոշում է կայացվել շարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Տուժող կողմի ներկայացուցիչը բողոքարկել է այդ որոշումը, սակայն առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է։
Հիշեցնեմ, որ այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականի ապրիլին։
Ինչո՞ւ եմ ես այս գործի մասին պարբերաբար գրում։
Որովհետև Սոնա Մնացականյանի փոխարեն կարող էր լինել մեզնից մեկը, մեր հարազատներից մեկը…
Ես հիշում եմ այս մասին ու հիշեցնում նաև մյուսներին, որովհետև ուզում եմ անպատժելիությունը դադարեցվի, նման ողբերգությունները կանխվեն, և արդարադատությունը հաստատվի։
Ես հիշում եմ ու հիշեցնում, որովհետև որպես կին չեմ կարող չապրումակցել հղի կնոջ ու նրա երեխայի անպատժելի վրաերթի իրողության հետ»։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
4121:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
8421:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
13421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15919:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12318:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16418:06