«Ավետիք Չալաբյանի պաշտպանների հայտարարությունը փոխանցվել է միջազգային կառույցներին»․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթի մասին պաշտպանական խմբի հայտարարությունը փոխանցվել է միջազգային կառույցներին և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների:
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը շարունակում է միջազգային գործընկերներին տեղեկացնել Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգիչ զարգացումների մասին։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի կողմից հրապարակված՝ նրա նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված և ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարությունը վերջին օրերին ուղարկվել է միջազգային տասնյակ կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների։
Մասնավորապես.
- Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և նրա աշխատակազմին,
- Եվրոպական խորհրդարանի «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» (EPP) խմբակցությանը և նրա ավելի քան 100 եվրապատգամավորներին,
Եվրոպական խորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» (S&D) խմբակցությանը՝ իր 136 եվրապատգամավորներով,
- «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցությանը՝ Եվրոպական խորհրդարանի երրորդ խոշորագույն քաղաքական խմբին, ինչպես նաև դրա 86 եվրապատգամավորներին՝ ներառյալ «Հայաքվե»-ի անմիջական գործընկերները,
- Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Կիոկետիին,
- Եվրոպական խորհրդարանի Տարածաշրջանների գլխավոր տնօրինության «Եվրոպա. Արևելյան գործընկերություն և Ռուսաստան» բաժնի ղեկավար Ալեն Կրեսպինեին,
- Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և նրա աշխատակազմին,
- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրին,
- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին,
- Եվրոպական հանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենին,
- Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին,
- Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսին,
- Եվրոպական հանձնաժողովի միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելային,
- Եվրոպական հանձնաժողովի ժողովրդավարության, արդարադատության, իրավունքի գերակայության և սպառողների պաշտպանության հարցերով հանձնակատար Մայքլ ՄաքԳրաթին,
- Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Միացյալ Թագավորության և Բելգիայում գործող եվրոպական լրատվամիջոցներին ու մամուլի գործակալություններին, ինչպես նաև EUObserver-ին,
- «Հայաքվեի» միջազգային գործընկեր հասարակական կազմակերպություններին և այլ միջազգային ցանցերի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է այսօր՝ 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը՝ 14:00-ին։ Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրանքը հիմնված է չստուգված և չհաստատված աղբյուրներից ստացված նյութերի վրա, իսկ ներկայացված մեղադրանքի որևէ էական հանգամանք չի հիմնավորվում պատշաճ ապացույցներով։
«Հայաքվեն» շարունակելու է միջազգային հարթակներում բարձրաձայնել քաղաքական հետապնդումների, արդար դատաքննության իրավունքի խախտումների և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները՝ պահանջելով պատշաճ միջազգային ուշադրություն և գնահատական»։

«Մանիպուլյացիայի կառուցվածքը շատ պարզ է»․ Դավիթ Անանյան
311:42
«Որոշեցիք սենց բան անե՞լ «Ուժեղ Հայաստան»-ի հետ, կհավաքեք պտուղները». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
1611:30
Բագրատ Սրբազանի և փաստաբանների ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1811:24
«Ավետիք Չալաբյանի պաշտպանների հայտարարությունը փոխանցվել է միջազգային կառույցներին»․ «ՀայաՔվե»
1811:18
«Դատախազությունը քաղաքական հերթական գործի մասին անոնսեց»․ Տիգրան Աբրահամյան
2611:12
«Օրինակ ես անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4110:48
«ՔՊ-ն, քաղաքական սաբոտաժի միջոցով, փորձում է տապալել ԱԺ աշխատանքները». Էդգար Ղազարյան
4510:30
«Գործ ունենք ֆիլիբաստերի հետ». Հայկ Կոնջորյան
4010:24