«ՀՀԿ-ից «թռածները» քաղաքական հաճախորդներ են»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀԿ-ից «թռածները» քաղաքական հաճախորդներ են․ մի ժամանակ ծառայել են ՀՀԿ-ին, այսօր ծառայում են ուրիշներին, իսկ վաղը, եթե շահերն այդպես թելադրեն, պատրաստ կլինեն մեկ ուրիշի քաղաքական հաճախորդը դառնալ։
Դուք բոլորդ ունեք մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ հավատարիմ չեք գաղափարին, այլ ծառայում եք տվյալ պահին ձեզ անհրաժեշտ քաղաքական ուժին կամ անձին։
Այսօր նույն ջանասիրությամբ չարախոսում ու բամբասում եք ՀՀԿ-ի մասին, որի կողքին ժամանակին կանգնած էիք։ Բայց մի կասկածեք՝ վաղը նույն ջանասիրությամբ կչարախոսեք ու կբամբասեք նաև ձեր այսօրվա տերերի մասին, երբ այլևս նրանց կողքին լինելը ձեռնտու չլինի։
Հաճախորդը մնում է հաճախորդ։ Ի՞նչ տարբերություն՝ այսօր ում քաղաքական հաճախորդն է նա»։

«Տեղեկություն չունեմ»․ Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
616:24
«Ալիևը փոխել է Հայաստանից իր պահանջների հերթականությունը»․ Ոսկան Սարգսյան
3416:18
«Քաղաքական հետապնդումը շարունակելու հիվանդագին տրամաբանությունը գիտեք՝ ումից է գալիս»․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
3416:06
«ՀՀԿ-ից «թռածները» քաղաքական հաճախորդներ են»․ Հենրիխ Դանիելյան
3616:00
«Չէի կարող կանխատեսել նիստի արդյունքը․ մեր երկրում միշտ չէ, որ իրավունքը գործում է»․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
5315:48
«Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Ռուզաննա Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
5615:42
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (տեսանյութ)
5015:30
«Ֆեստիվառները մի օրվա մեջ պայթելու են». Գեղամ Մանուկյան
5215:24