Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Քաղաքական հետապնդումը շարունակելու հիվանդագին տրամաբանությունը գիտեք՝ ումից է գալիս»․ Ավետիք Չալաբյան

«Քաղաքական հետապնդումը շարունակելու հիվանդագին տրամաբանությունը գիտեք՝ ումից է գալիս»․ Ավետիք Չալաբյան
37
Այսօր, 16:06

«Մենք շատ հաճախ վերաբերվում ենք ազատությանը՝ որպես ամենակարևոր հարցի, բայց իմ տեսանկյունից ամենակարևոր հարցը նաև այս անհեթեթ մեղադրանքը հիմնահատակ, հիմնարար հերքելն է»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Ուղղակի իրականության բացահայտ նենգափոխում է տեղի ունեցել, և դատախազը պարզապես չպետք է ստորագրեր այսպիսի մեղադրական եզրակացություն։ Այն, որ ստորագրում են այսպիսի մեղադրական եզրակացություն և գալիս են, դա նրանից է, որ նրանք անհույս փորձում են կառչել քաղաքական հետապնդումը շարունակելու իրենց, այսպես ասած, հիվանդագին տրամաբանությունից, և այդ տրամաբանությունը գալիս է գիտեք՝ ումից, այն մարդուց, որ երեկ տալիս էր մամուլի ասուլիս և բողոքում մեր դատական համակարգից»,- հավելեց Չալաբյանը։

«Քաղաքական հետապնդումը շարունակելու հիվանդագին տրամաբանությունը գիտեք՝ ումից է գալիս»․ Ավետիք Չալաբյան